1991թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է ՀՀ առաջին Նախագահ: Վերընտվել է` 1996թ. սեպտեմբերի 22-ին:

Ծնվել է 1945 թվականի հունվարի 9-ին, Հալեպում: 1946-ին ներգաղթել է Հայաստան:

1968-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիական ֆակուլտետի արևելագիտության բաժինը: 1971-ին ավարտել է Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 1972-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1987-ին՝ դոկտորական թեզ: 1972—78 թթ. աշխատել է Հայաստանի Ա.Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որպես կրտսեր գիտաշխատող: 1978-85 թթ. վարել է Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական քարտուղարի պաշտոնը: 1985-ից աշխատում է նույն հաստատությունում, որպես ավագ գիտաշխատող:

Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների (հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն): Անդամ է Հայաստանի գրողների միության, ֆրանսիական Ասիական ընկերության, Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի և Լա Վերնի համալսարանի պատվավոր դոկտոր է:

Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից: 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն: Նույն թվականի մայիսից ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում: 1988 թ. դեկտեմբերի 10-ից 1989 թ. մայիսի 31-ը «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին բանտարկված է եղել:

1989 թ. նոյեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման վարչության անդամ, այնուհետև՝ նախագահ: 1989-ի օգոստոսի 27-ին ընտրվել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, 1990-ի մայիսի 20-ին կրկին ընտրվել է հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, իսկ նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ:

1991 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ: Վերընտրվել է 1996 թվականի սեպտեմբերի 22-ին:

1998թ. փետրվարին հրաժարական է տվել: