Պարզ և  բարդ նյութեր, մետաղներ և ոչ մետաղներ

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:

Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբդ, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են,քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ,երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութիանվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:

Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծթվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:

Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղներըսովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանքչեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:

Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված սյութերր կոչվում են բարդ:

Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինր կազմված էածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:

Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:

Թթուներ

Մրջնաթթուն անգույն, սուր հոտով հեղուկ է: Ամենաուժեղ կարբոնաթթուն է. մաշկիվրա առաջացնում է այրվածք: Մրջնաթթուն պարունակվում է մրջյունների գեղձերիարտազատուկում (որից և առաջացել է անվանումը), եղևնու ասեղնատերևներում,եղինջի տերևներում, մրգերում:

Մրջնաթթուն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ՝ որպես ախտահանիչ ևպահածոյացնող միջոց, տեքստիլ արդյունաբերության մեջ՝ գործվածքները ներկելու,բժշկության մեջ՝ որոշ հիվանդությունների (օրինակ՝ ռևմատիզմի) ժամանակշփումներ կատարելու միջոց:

Քացախաթթուն անգույն, սուր հոտով, թթվահամ հեղուկ է: Մարդկությանը հայտնիառաջին թթուն է (քացախ): Քացախաթթուն առաջանում է խմորման և նեխմանհետևանքով: 16օC-ից ցածր ջերմաստիճանում այն պնդանում է սառույցի նմանվողբյուրեղների ձևով, որի հետևանքով ստացել է նաև սառցային քացախաթթու անունը:Քացախաթթվի գոլորշիները գրգռում են լորձաթաղանթները, խիտ լուծույթները(30%-ից բարձր) այրում են մաշկը: Քացախաթթվի 3%-անոց ջրային լուծույթը հայտնիէ քացախ անունով, որն օգտագործվում է սննդի մեջ: 70–80%-անոց քացախաթթունկոչվում է քացախի էսենցիա: Սննդային քացախաթթուն ստանում են մրգահյութերիխմորմամբ:

Կաթնաթթուն : Առաջանում է շաքարները կաթնաթթվային բակտերիաներիազդեցությամբ խմորելիս: Օրգանիզմում, գլխավորապես մկաններում, կաթնաթթունառաջանում է ածխաջրերի առանց թթվածնի մասնակցության (անաերոբ)ֆերմենտատիվ ճեղքման արդյունքում: Թթվածնի բացակայությամբ մկանումառաջացած կաթնաթթուն համարժեք է ծախսված գլիկոգենի քանակությանը: Մկանիհոգնածությունը կապված է գլիկոգենի պաշարի սպառման և կաթնաթթվիկուտակման հետ: Թթվածնի առկայությամբ կաթնաթթվի 20%-ն օքսիդանում է՝առաջացնելով CO2 և H2O, իսկ անջատված էներգիան ծախսվում է մնացածկաթնաթթուն գլիկոգենի փոխարկելու համար:

Կիտրոնաթթուն ։ Այն քիչ քանակությամբ պարունակվում է բոլոր բջիջներիմիտոքոնդրիաներում: Օրգանիզմում կիտրոնաթթուն պահպանում է թթվահիմնայինհավասարակշռությունը: Ի տարբերություն կենդանիների` շատ բույսեր ևմիկրոօրգանիզմներ ունակ են կուտակելու մեծ քանակությամբ կիտրոնաթթու: Այնօգտագործվում է սննդարդjունաբերության, բժշկության (արյան պահածոյմանհամար), լուսանկարչության և ներկարարության մեջ:

Երկիր մոլորակի պտույտը իր առանցքի և արեգակի շուրջը։

 

Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակիշուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքիշուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրըլուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված էդեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլորկողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտիայդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակիշուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտըկատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվատևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: