Պատկեր:Blutkreislauf.png

Արյուն, հեղուկ շարակցական հյուսվածք: Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում էօրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը: Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ: Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից: Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղլյարդ և այլն):

ԱՐՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ

  1. Փոխադրիչ. ընդգրկում է բոլոր նյութերի փոխադրումը դեպի համապատասխան օրգաններ:
    1. Մարսողական օրգաններում հարստանում է սննդանյութերով և փոխադրում դեպի բոլոր օրգաններն ուհյուսվածքները:
    2. Թոքերում հարստանում է թթվածնով, այն փոխադրում է դեպի հյուսվածքները, իսկ այնտեղից դեպի թոքերը՝ածխաթթու գազ:
    3. Բջիջներում առաջացած նյութափոխանակության արգասիքները արյան միջոցով հասնում են արտազատիչ օրգաններ:
  2. Արյան պաշտպանական ‎ֆունկցիայի մեջ ընդգրկվում են ինչպես ձևավոր տարրերը, այնպես էլ՝ պլազման: Լեյկոցիտներնապահովում են բջջային իմունիտետըֆագոցիտոզըթրոմբոցիտները և էրիթրոցիտները մասնակցում են արյան մակարդմանը: