1. Փոխի՛ր դրբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով:

օրինակ

Կամենալով հագեցնել ծարավը՝ հոգնած ճամփորդը մոտեցավ աղբյուրին:

Հոգնած ճամփորդը, կամենալով հագեցնել ծարավը, մոտեցավ աղբյուրին:

Հոգնած ճամփորդը մոտեցավ աղբյուրին՝ կամենալով հագեցնել ծարավը:

 

Թեթև ցուրտ զգալով՝ Սարոյանը վրա քաշեց վերարկուն:

Սարոյանը վրա քաշեց վերարկուն թեթև ցուրտ զգալով:

Սարոյանը թեթև ցուրտ զգալով վերարկուն վրա քաշեց:

Ձիրերը, անգղերի կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները:

Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջները:

ձիերը խլշեցին ականջները անգղերի կռնչոցից վախեցած:

Մանեն սաստիկ ամաչեց՝ տեսնելով եղբորը:

Մանեն տեսնելով եղբորը սաստիկ ամաչեց:

տեսնելով եղբորը Մանեն սաստիկ ամաչեց:

Լուսաշող աչքերը հառած՝ Լիլիթը կանգնել էր Աստծո առաջ:

Լիլիթը լուսաշող աչքերը հառած  կանգնել էր Աստծո առաջ:

Լիլիթը կանգնել էր Աստծո առաջ լուսաշող աչքերը հառած :

Ջուրը, վայրկենապես գոլորշիանալով, ավելի էր բորոբոքում կրակը:

 

  1. Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:

Երեկոյան մայում  (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:

Մի կատաղի քամի շառաչեց (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:

Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների եռուն եռուն  (եռուն, եռանդուն) շրջան:

Միայն սայլերին լծված ձիերի (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:

Քո պատմած դեպքը սովորական հնարանք  (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:

 

  1. Բացատրի՛ր դարձվածքները:

 

Իրար սրտից ջուր խմել – իրար հաճելի վարմունք ունենալ

Հազար մաղով անցկացրած –առանց ամոթի՝ անամոթ

Հիվանդի համար ջուր բերող –դանդաղաշարժ, ծանրաշարժ

Գլխին կրակ թափել –ուժեղ բարկանալ մեկի վրա

Կանաչ-կարմիրը կապել –1. զարդարել 2. տղայի ամուսնացնել

Կոպեկի համար մեռած – ագահաբար խնայող՝ ժլատ

Ուրիշի բնում ձու ածել –օտարին կամ ուրշին օգուտ տվող

Ոտքի կոխան դարձնել –ոտքերի տակ տալ, ոտնահարել

Փուշը մատից հանել – նեղության պահին օգնության գալ

Գրքի մի երեսը կարդալ —հարցին մոտենալ մեկ կողմից