d0bed182d0b2d0b5d182d181d182d0b2d0b5d0bdd0bdd0bed181d182d18c-d0bdd0b0d180d0bad0bed182d0b8d0bad0b8

 images-8

Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է օրգանիզմի՝ թմրանյութերին ընտելանալու պատճառով և դրսևորվում է մարմնական, նյարդային և հոգեկան բազմաթիվ խանգարումներով։ Թմրադեղերը բժշկության մեջ կիրառվող թմրաբեր ցավազրկողներն են։ Անօրինական ճանապարհով պատրաստված թմրանյութերն առողջապահության մեջ կիրառվող թմրադեղերի առավել ուժեղ և վտանգավոր տարբերակներն են։ Թմրադեղերը և քնաբերները ընդունվում են ցավազրկման և հանգստացման նպատակով։ Բոլոր թմրադեղերի և ուժեղ հանգստացնողների ընդունումն առանց դեղատոմսի համարվում է անօրինական, իսկ նրանց մի մասն ընդհանրապես դուրս չի գրվում։ Ամենահաճախ հանդիպող թմրանյութերն են մորֆինը, կոդեինը, հերոինը։ Թունամոլությունը հիվանդություն է, որն առաջանում է բոլոր այն թունավոր նյութերի և դեղամիջոցների չարաշահումից, որոնք չեն մտնում թմրանյութերի ցուցակի մեջ։

Բոլոր ուժեղ թմրանյութերը և մոլություն առաջացնող որոշ այլ նյութեր վտանգավոր են ոչ միայն կախյալություն առաջացնելու, այլև հանդուրժողականության առումով: Հանդուրժողականությունը որևէ նյութի՝ երկարատև ընդունման հետևանքով մարդու վրա դրա ներգործության արդյունավետության անկումն է։ Դրա հետևանքով մարդը տվյալ նյութի ցանկալի ազդեցությանը հասնելու նպատակով մեծացնում է դրա ընդունման չափը և հաճախությունը։ Դա գերդոզավորման պատճառ է դառնում, ինչից էլ հաճախ մահանում են թմրամոլներն ու թունամոլները։ Գերդոզավորումը դեղանյութի թունավոր կամ մահացու քանակի ընդունումն է։
Հայաստանում երեխաների շրջանում անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի վրա թմրանյութերի, նիկոտինի և ալկոհոլի վնասակար ազդեցության մասին տեղեկացվածության մակարդակը: Յուրաքանչյուր երկրի համար խոցելի թիրախ են հանդիսանում նաև թմրամոլները: Մեզանից ոչ մեկը պաշտպանված չէ թմրամոլներից: Ամեն օր, ամեն անգամ փողոցում քայլերիս մենք կարող ենք հանդիպել թմրանյութի ազդեցության տակ գտնվող մարդկանց: Թմրանյութը, ինպես օղին դառնում է մարդու դժբախտությունների լուծման միակ պատճառը: Սակայն պետք է գիտակցենք որ թմրանյութերը շատ վնասակար ազդեցություն կարող են թողնել մեզ վրա, քանի որ թմրանյութը օգտագործելիս այն կերակրափոխի միջոցով ներթափանցում է մեր օրգանիզ, որտեղից էլ աչյան շրջանառության շնորհիվ բարձրանում են գլխուխ: