6b28b9c2-9eb5-4e9e-bb9b-239fb2202502mw800s6001321626841

Թեև հսկայական է երկրագնդի ջրային զանգվածը (1.4մլրդ խկմ), սակայնդրա մեծ մասը աղի է պիտանելի չէ մարդու կողմից օգտագործման համար:Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2.5%-ը, ընդորում դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար:

Քաղցրահամ ջուրն աշխարհումաստիճանաբար ձեռք է բերում կարևորռազմավարական նշանակություն և միջազգայինհարաբերություններում դառնում է լուրջքաղաքական գործոն: Թեպետ այդ ռեսուրսըհամարվում է վերականգնվող, բայց նրապաշարներն արդեն դասվում են սպառվողռեսուրսների շարքին, որովհետև գնալով ավելիշատ են աղտոտվում և կորցնում իրենց պիտանելիությունը, մեծանում են նրաօգտագործման ծավալները, թուլանում է վերարտադրությունը: Քաղցրահամջուրը սահմանափակ և խոցելի ռեսուրս է:

Երկրագնդի ցամաքում ջրային պաշարներըչափազանց անհավասար են բաշխված:Համաձայն որոշ ուսումնասիրությունների,զարգացող երկրներում մեկ մլրդ մարդ զրկված էմաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից,իսկ աշխարհի բնակչության 20 տոկոսը զգում էնրա անբավարարությունը: Ներկայումս Պարսիցծոցի արաբական երկրներում մեկ լիտր հումնավթի փոխանակումը մեկ լիտր ջրի հետ համարվում է շահավետ գործարք:Ջրի անբավարարությամբ են տառապում Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավորարևելքի, Ասիայի երկրները: Ջուրը վճռորոշ սահմանափակող գործոն էդարձել Հարավային Աֆրիկայի զարգացման համար: Հսկայական քանակիջուր է օգտագործում Եվրոպան:

Քաղցրահամ ջրերի հետագա դեֆիցիտըչխորացնելու համար անհրաժեշտ է բարձրացնելնրա օգտագործման արդյունավետությունը:Բնության վրա ներգործող մարդածին մյուսգործոնների հետ միասին քաղցրահամ ջուրըհետզհետե դառնում է կայուն զարգացմանռազմավարության իրականացմանը խանգարողվճռորոշ գործոն: Միանգամայն ընդունելի է, որ21-րդ դարում քաղցրահամ ջուրը եւ ոչ թե նավթըկդառնա Երկրի գլխավոր ռազմավարական ռեսուրսը: ՄԱԿ-ի զեկույցումնշվում է, որ ջրի անբավարարության մշտական աճը կարող է վերածվել ավելիսուր հիմնախնդրի, քան գլոբալ տաքացումը: Ըստ որոշ կանխատեսումների, 2050 թվականին 50 երկրներում ջրի անբավարարությունից կտառապի 3 մլրդմարդ: Ենթադրվում է, որ արդեն 2050թ. հասարակածային գոտում կբնակվիերկրագնդի բնակչության 1/3-ը, որը զգալիորեն կբարձրացնի էկոլոգիականլարվածությունն աշխարհում: Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրիհարցն արդեն սրված է և պատճառ է հանդիսանում ոչ միայնհետամնացության եւ աղքատության, այլև քաղաքական անկայունության,էթնիկական եւ միջպետական կոնֆլիկտների: Եգիպտոսը, Սուդանը եւԵթովպիան մշտապես թշնամանքի մեջ են Նեղոսի ջրերի համար: Այդպիսիխնդիր կա պաղեստինցիների եւ հրեաների միջեւ Հորդանանի ջրերի,Թուրքիայի եւ Իրաքի միջեւ՝ Տիգրիս գետի ջրերի, Թուրքիայի եւ Սիրիայիմիջեւ՝ Եփրատի ջրերի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի միջեւ՝ Գանգես գետիհոսքի համար:

Նյութը աղբյուրը այստեղ