shikahogh-reserve

Ըստ Հայաստանի Հանրապետության «բնության հատուկ պահպանվող տարածքների մաասին» օրենքի (2006)՝ պետական արգելոցը գիտական, կրթական, պատմամշակույթային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային և/կամ հանրապետական նշանակություն ունեցող տարածք է, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության:

Արգելոցն ունի բնապահպանական գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ:

Հայաստանի Հանրապետությունում կա 3 արգելոց՝ Խոսրովի, Էրեբունու, Շիկահողի:

                                          Խոսրովի արգելոց

Խոսրովի արգելոցը կազմավորվել է 1958 թ. Հարավային Հայաստանի բնական համալիրների պահպանման համար: Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի հարավային լեռնաճյուղի Գառնիի ևՎեդի գետերի ավազանում: Մակերեսը 29126 հա է, որից անտառայինը՝ 9446 հա: Ռելիեֆը լեռնային է (բարձրությունը ծովի մակերևույթից 1600-3400 մ է) կտրտված է բազմաթիվ կիրճերով: Արգելոցի սահմաններում հանդիպում է բույսերի 1800 տեսակ (Հայաստանի բուսականության  տեսակային կազմի 60%-ը, որոնցից 146-ը գրանցված են «Կարմիր գրքում»: Կան հազվագյուտ  և էնդեմիկ տեսակներ, օրինակ՝ հայկական ալոճենին, Վավիլովյան աշորան (տարեկան) և այլն:  Արգելոցում հանդիպող ողնաշարավոր կենդանիների 209 տեսակից (որը հայաստանի կենդանական տեսակային կազմի 46%-ն է) 24-ը գրանգված են «կարմիր գրքում»: Թռչնաֆաունան մոտ 130 տեսակ է. դրանց թվում են՝ քարակագավը, սև անգղը, գառնանգղը, կարմրաթև մագլցողը և այլն: Խոսրովի արգելոցի տարացքում կան հայկական ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ, պատմական կառույցների փլատակնեեր: 

Juniperus polycarpos                              Mesoacidalia aglaja  

 
                                                                                                                                                                                                                             

                                          

                                          Շիկահողի արգելոց

Շիկահողի արգելոցը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Խուստուփ լեռան հարավ արևելյան ևՄեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում:

Սոսի արևելյան (Platanus orientalis)

Հիմնվել է 1958 թվականին: Տարածքը կազմում է մոտ 10 330 հա: Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով: Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի:  Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները: Բուսական աշխարհը ներկայացված է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներով, որոնցից 70-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով: Բազմաթիվ են էնդեմիկ տեսակները, որոնցից շատերը կոչվում են Զանգեզուր տեղանունով` Զանգեզուրի տանձենի, Զանգեզուրի զանգակածաղիկ, Զանգեզուրի շնկոտեմ և այլն:  Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է: Անտառառաջացնող ծառատեսակներն աճում են արգելոցի ավելի բարձր լանջային տեղամասերում: Այստեղ տարածված են արևելյան և սովորական բոխին, վրացական և խոշորառէջ կաղնիները, հատապտղային կենին, արևելյան հաճարենին, արևելյան սոսին (Կովկասում միակ սոսու պուրակը):

       Արևելյան սոսին բնականորեն աճում է Հայաստանի հարավային խոնավ շրջաններում: Ծառատեսակի պահպանման  համար ստեղծվել է «Սոսու պուրակ» արգելավայրը Սյունիքի մարզում:

 

 

Պապլոր հայկական (Muscari armenicum)                         

Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ` տանձենի, արևելյան խնձորենի, կենի, հունական վայրի ընկուզենի, լորենի, հացենի, թխկի, թեղի, սալորենի:  Ծառաթփային տեսակներից հանդիպում են բթատերև ինկենին, շագանակենին, կովկասյան խուրման, սովորական նռնենին, թզենին, զկեռենին: Կան 18 տեսակիհազվագյուտ մամուռներ:  Հատկապես հայտնի է բարակ Ֆաբրոնիան: Արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը:

 Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից` գորշ արջը, գորշուկը, վարազը, այծյամը, գայլը, աղվեսը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը, հովազը: Կենդանիներից շատերը նույնպես գրանցված են  ՀՀ Կարմի գրքում:

Համաձայն WWF կազմակերպության Անդրկովկասի տարածքում բնակվում են  20 կովկասյան ընձառյուծ, որոնցից 5–8 –ը՝ Հայաստանի հարավում:

            

              Էրեբունու արգելոց

Հիրիկ նրբագեղ (Iiris elegantissima)

Մակերեսը 89 հա: Գտնվում է Երևանից 8-10կմ հեռավորությամբ: Կազմավորվել է 1981. վայրի ցորեննի  (Triticum L.) հազվագյուտ գենաֆոնդը պահպանելու նպատակով: Բացի վայրի ցորենի տեսակներից արգելոցի տարածքում հանդիպում են  նաև էնդեմիկ տեսակներ (հիրիկ նրբագեղ, ակտինոլեմ խոշորաբաժակ և այլն):