19.03.2014..  1
Երբ իմացա, որ հանդիպումների եմ մասնակցելու, հետաքրքրվեցի թեմաներով: «Այլախոհությունը երեկ և այսօր» թեման սկզբում չէի պատկերացնում, թե ինչի մասին է լինելու, բայց երբ լսեցի դասախոսությունը, պարզ դարձավ, որ բոլոր ժամանակներում էլ եղել են այլախոհներ, ովքեր առաջարկել են փոփոխություններ մտցնել, բայց այդ մարդկանց այնքան էլ լավ չեն վերաբերվել, թշնամիներ են համարել այդ ժամանակներում:

«Քեմալիզմ կամ Թուրքիայի ժամանակակից գաղափարախոսություն» բաց դասին չէի մասնակցել, բայց երբ ընկերներս պատմեցին, հասկացա, որ կուզեի մասնակցել:

«Սամիզդատ» ֆիլմի դիտումից հասկացա, որ համարձակ մարդիկ են եղել, ովքեր չեն վախեցել ձերբակալվելուց և հրատարակել ու տարածել են իրենց ստեղծագործությունները, որոնք բազմաթիվ մարդիկ են կարդացել: Հանդիպմանը ներկա էր նաև ֆիլմի ռեժիսորը՝ Տիգրան Պասկևիչյանը: Երբ եկանք դպրոց, քննարկեցինք պարոն Մարգարյանի հետ: Անահիտն ասաց, որ ինքը համացանցից ծանոթ է նմանատիպ նյութերի:

«Ազգային հարցը Ղրիմում և Արցախում. պատմաքաղաքական զուգահեռներ» թեման ինձ համար ամենահետաքրքիրն էր, քանի որ սիրում եմ պատմական համեմատությունները:

«Ո՞վ ենք մենք» հանդիպմանը տարբեր կարծիքներ լսելուց հասկացա, որ այդ թեմայով կարելի է մտածել, հատկապես երբ իմացա, որ դպրոցներում մենք մի բան ենք սովորում, իսկ արտասահմանում լրիվ այլ պատկերացում ունեն հայերի և մեր պատմության մասին: