imagesCAVPPHI0 

Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը հայտնում է, որ  հայտնի է 2014 թվականը խորհրդանշող թռչնատեսակը: Հասարակական քվեարկության արդյունքում  Տարվա թռչուն է ճանաչվել Հոպոպը:

«Տարվա Թռչուն- 2014» թեկնածու թռչուններն էին`

յհսդւհսիդհՍև անգղը,

unnamed-774x320Հոպոպը,

hhhhhhhhhԱմուրիկը,

imagesCA8OTPRYՍովորական կիվիվը,

կկկկլլլկկկլլՍովորական հողմավար բազեն,

Kingfisher_eating_a_tadpoleԵրկնագույն ալկիոնը,

agrav_4Սև ագռավը,

Ani%20Yenokyan,%20Scops%20owlԵվրոպական բվիկը,

800px-Blackbird_2Սև կեռնեխը

580ed48b89և Կարմրակտուց սուզաբադը:

Հարցմանը մասնակցեցին 1592 հոգի, ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Առցանց հարցման ընթացքում պայքարը մղվեց Հոպոպի և Երկնագույն ալկիոնի միջև: Քվեաթերթերի տվյալների ամփոփման արդյունքում պարզվեց, որ պայքարն ընթանում էր Հոպոպի, Ամուրիկի և Սովորական հողմավար բազեի միջև և հավաքելով առավելագույն ձայները` 313 ձայն, Հոպոպը ճանաչվեց Տարվա թռչուն:

Հոպոպը գրեթե տատրակի մեծության, վառ գույնի թռչուն է, երկար, նեղ կտուցով և փուփուլանման կատարով, որը երբեմն բացվում է հովհարի պես։ Զանգվածը`68-72 գր, թևերի բացվածքը` 42-49 սմ։ Կտուցը բարակ է, երկար, դեպի ցած ծռված։ Գլխին ունի լավ զարգացած հովհարաձև փուփուլ։ Գունավորումը շիկակարմրավուն է՝ սև և սպիտակ շերտերով։

Հոպոպը լայնորեն տարածված է Եվրոպայի և Ասիայի հարավային ու կենտրոնական շրջաններում: Հայաստանում դեռևս չեն իրականացվել ուսումնասիրություններ պարզելու  համար Հոպոպի պոպուլյացիայի քանակը, սակայն թռչնաբանների կողմից իրականացվող պարբերաբար դիտարկումները ցույց են տալիս, որ Հոպոպի թվաքանակը Հայաստանում գտնվում է համեմատաբար կայուն վիճակում: