Ընթերցասրահում

Այսօր մենք մասնակցեցինք «Պիկասոն ոչ միայն նկարիչ էր» էլեկտրոնային գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ ընթերցասրահում: Կարդացինք և քննարկեցինք և մեկնաբանեցինք Պիկասոյի աֆորիզմները և բանաստեղծությունները, որոնք նման չեն այն բանստեղծություններին, որոնք մինչև հիմա կարդացել եմ:

Թարգմանություններին մասնակցել ենք նաև մենք, 10-1-ի դասարանցիներս՝ տիկին Սոֆյայի հետ և ուրախ ենք, որ մեր թարգմանությունները տեղ են գտել գրքում:

Ընթերցեցինք մեր և մյուս դասարանների թարգմանությունները, Պիկասոյի մասին պատմությունները:

Հետաքրքիր պատմություն է այն, որ երեսուն վայրկյանում Պիկասոն նկարել է գլուխգործոց մի կնոջ համար, ով իրենից խնդրում է մի որևէ բան նկարել: Պիկասոն իր ասացվածքներից մեկում ասում է, որ նկարը չի ապրում այլ կերպ, քան նրա միջոցով, ով նայում է դրան. այս սկզբունքից ելնելով է երևի նա այդպես լավ նկարում այդ նկարը, քանի որ իրական տեսնում է այն մարդուն, ով իր նկարների երկրպագուն է և դա իրեն ուժ է տալիս ավելի լավ նկարելու և շատ արագ, դրա համար է ասում, որ ինքը կորցրել է երեսուն տարի, որպեսզի այս գլուխգործոցը նկարի երեսուն վայրկյանում:

Ես այսպես եմ հասկանում, որ ոգեշնչված մարդը մի պահում մեծ գործ կարող է անել, բայց տարիներով մարդը կարող է չարչարվել, բայց այնքան էլ լավ չստացվի որևէ գործը կամ ստեղծագործությունը, ինչպես որ ինքը կուզենար:

Պիկասոն իր մի աֆորիզմում ասում է, որ ոչինչ չի կարելի անել առանց մենության, իսկ մեկ ուրիշում ասում է, որ ոչինչ չի կարող արվել մենության մեջ: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա, բայց ես կարծում եմ, որ դրանք իրար լրացնում են, այսինքն՝ մենությունն էլ է պետք մարդուն,  իր մքերը, արածն ու չարածը վերլուծելու համար, հատկապես արվեստի մարդուն, որ նոր մտահղացումները կարողանա սկսել իրագործել: Բայց առանց մարդկանց էլ անհնար է ինչ-որ բան անել: Տարբեր կերպով կարելի է քննարկել այս ասացվածքները:

Պիկասոյի աֆորիզմները էլեկտրոնային գրքում գրված են ֆրանսերեն և հայերեն լեզվով, թարգմանել է արվեստաբան Նազարեթ Կարոյանը:

Ընդհանրապես Պիկասոյի բոլոր աֆորիզմներն էլ մտածելու տեղիք են տալիս, ամեն աֆորիզմի շուրջ էլ կարելի է երկար-բարակ խոսել, համաձայնվել կամ ոչ: