Անապատները  երկրի շոգ և չորային շրջաններից են․ այնտեղ ջրի գոլորշիացումը մինչև երեսուն անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակը։                                                                                                                                                                                    Թվում է, թե անապատներում չպետքե լինեն ո՜չ բույսեր, ո՜չ կենդանիններ, քանի որ նման չորային պայմաններում չեն գոյատևի։

Կան անապատային և՜ բույսեր, և՜ կենդանիներ, որոնք տարբեր ձևերով են պաշտպանվում շոգից և ջրազրկումից։Բույսերի մեծ մասը փոքր տերևների շնորհիվ  կրճատում է  գոլորշիացումը, իսկ կենդանիները ցերեկը մեծ մասամբ թաքնվում են խոր փորված զով բներում և դուրս են գալիս գիշերը կամ վաղ առավոտյան, երբ ավազը դեռ չի շիկացել։Նրանց օրգանիզմները դիմացկուն են․ անապատային կենդանիները կարողանում են երկար ժամանակ մնալ առանց ջրի և սննդի։