Sonyasullins logo.jpg
Բնական ռեսուրսները բնական միջավայրի այն նյութերն ու պրոցեսներն են, որոնք օգտագործվում են որպես աշխատանքի առարկա, տնտեսության մեջ, արտադրության մեջ և սպառման առարկաª բնության կողմից, մարդու, կենդանիների և այլնի համար:
Բնատարածքը հատուկ տեսակի բնական ռեսուրս է, առանց որի մարդկային հասարակությունը իր գործունեությունը ծավալել չի կարող: Բնական պայմանները տվյալ բնատարածքի, ռեսուրսների, աշխարհագրական դիրքի և բնամիջավայրի ու նրա հետ կապված էլեմենտների հետ մի համալիր է կազմում, որը իրենից ներկայացնում է հասարակական զարգացման կարևոր միջոց: Բնական ռեսուրսների կարևոր տեսակներն են արեգակնային էներգիան, ջուրը, հողը, հանքային վառելիքաէներգետիկ ռեսուրսները, բուսական ու կենդանական աշխարհը:
Հումքային, պարենային, էներգետիկական ու գոյապահպանման հիմնախնդիրները քննարկելիս պետք է հաշվի առնել տվյալ երկրի կենսամակարդակը, բնակչության թիվը զարգացվածության ու զբաղվածության աստիճանները:
Կենսոլորտի աղտոտումը որպես համամոլորակային աղետ քննարկելիս բոլորս էլ պետք է գիտակցաբար մոտենանք այդ հարցին, այնպես որ բացի նրանից, թե ինքնաբերաբար ինչպես են հողը, ջուրը և օդը, մարդը ևս իր հերթին կարողանա նպաստել վերջիններիս մաքրությանը: Երկիր մոլորակի վրա թե համաշխարհային օվկիանոս աղտոտումը, թե բուսական ու կենդանական աշխարհի անհետացումը կապված է մարդու անխնա և ոչ գիտակցական մմոտեցման հետ:
Դրա համար առկա պաշարներն ու բնության բարիքների պահպանության նպատակով պահանջվում է խիստ խնայողաբար օգտագործել նաև արդյունավետ ու ռացիոնալ, որպեսզի երկար վայելենք տրված «հրաշքը»:
Վերջին ժամանակներս մենք հաճախ լսում և կիրառում ենք «էկոլոգիա» բառը, բայց հազիվ թե կարելի է համարել, որ բոլորը հասկանում են դրա տակ նույնը: «Էկոլոգիա» տերմինը հնարել է 1866թ. գերմանացի կենսաբան Էրնս Հեկկելը: Սակայն այդ հասկացությունը, որն սկզբնական շրջանում բավականաչափ նեղ էր, հետագայում ընդլայնվում էր մի որոշ ժամանակ և էկոլոգիան զարգանում էր որպես կենսաբանական գտություններից մեկը, որն ուսումնասիրում է էչ թե առանձին օրգանիզմներ, այլ կենսաբանական համակարգերիª պոպուլյացիաների, տեսակների, խմբակցությունների կառուցվածքը և գործառնությունը, ինչպես նաև նրանց փոխազդեցությունները միմյանց ու շրջակա միջավայրի հետ: Սակայն ներկայումս «էկոլոգիա» հասկացությունը դուրս է եկել Էրնստ Հեկկելի կողմից նրանում ներդրած գաղափարի շրջանակներից և հանրագիտարաններում նշված սահմանումների շրջանակներից: Այն արդեն ինքնուրույն գիտություն է շրջակա միջավայրի մասին: Ներկայումս այդ գիտությունը, թերևս, մոտ է ոչ թե կենսաբանությանը, այլ աշխարհագրությանըª ներառելով նրա ‎ֆիզիկական և տնտեսագիտական բաժինները: Ժամանակակից էկոլոգիան իր հետաքրքրություններից առաջնահերթ է համարում մարդու փոխազդեցությունները էկոլոգիական համակարգերի հետ, ողջ շրջակա միջավայրի հետ: Նշելով մարդկության քանակական աճըª մենք, սակայն, հույս ունենք, որ Երկրի վրա մարդկության ներկայումս եղած և նույնիսկ ավելի մեծ քանակությանը կարելի է ապահովել էկոլոգիական մինիմում: Բայց դրա միակ ճանապարհը էքտենսիվ էկոնոմիկայից հրաժարվելն է և անցումը ինտեսիվ տնտեսությանը: