Խիկարը մի շաբաթ հիվանդացավ և երբ դժգույն, հալումաշ եղած անցնում էր հասարակական զբոսարանից, մի երիտասարդ ասաց.
– Տեսեք, նոր Եզոպոսին:
– Այո, ես Եզոպոսն եմ, որովհետև նման խոսեցնում եմ անասուններին,- ասաց Խիկարը և քայլերը դեպի վարսավիրանոց ուղղեց:24200349
Երբ Խիկարը նոր էր սովորելու եկել, ամենից շատ նրա վրա ծիծաղում էր վաճառականի որդի Նիկոլայ Ազնաուրովը: Նրա հայրը քաղաքի ջոջերից էր, ուստի նա որքան էլ վատ էր սովորում, դարձյալ լավ գնահատական էր ստանում: Սակայն նա գրավորներից շատ էր նեղվում, ու երբ պարզվեց, որ դասարանի ամենից խելոք աշակերտը Խիկարն է, Նիկոլայը նստեց նրա մոտ և սկսեց նրա գրավորներն արտագրել: Նույն գրավորի համար նա ստանում էր 5 գնահատական, իսկ Խիկարը՝ 4:
Մի օր Խիկարը որոշեց այդ անարդարության համար վրեժ լուծել և իր գրավորի վերջում լատիներեն գրեց. <>: Նիկոլայ Ազնաուրովն իսկույն արտագրեց և առանց իմաստը հասկանալու, ներկայացրեց ուսուցչին:
Գրավորների ստուգումից հետո ուսուցիչը հիացավ խիկարի խորամանկությամբ և դեպքը պատմեց մյուս ուսուցիչներին:
Հաջորդ օրն ամբողջ դպրոցում տարածվեց այս զվարճալի պատմությունը, և Նիկոլայ Ազնաուրովը մի ամիս ամաչում էր դպրոց գալ: