16.06.2012, 11:53
Հին ժամանակներում դեղեր գոյություն չունեին և մարդիկ բուժվում էին ժողովրդական միջոցներով: Այդ միջոցներն օգտագործվում են նաև մեր օրերում և համարվում են օրգանիզմի համար ավելի անվնաս, քան հաբերը կամ ներարկումերը:
Այժմ խոսենք հալվեի մասին: Բնության մեջ գոյություն ունի հալվեի ավելի քան 300 տեսակներ: Դրանցից յուրաքանչյուրն ունի այս կամ այն բուժիչ հատկությունը:

Հալվեի հյութը խթանում է անվարակելիությանը, նպաստում է բջիջների վերականգնմանը, ունի հակաբիոտիկ հատկություն: Ինչպես բոլոր բույսերը, հալվեն ևս արտադրում է թթվածին և այդ պատճառով այն կարելի է դնել ննջասենյակում:
Հալվեն հակացուցված է հղի կանանց, նրանց, ովքեր խնդիրներ ունեն լյարդի, լեղապարկի հետ, թութքով հիվանդներին:

Հալվեի օգտագործման ձևը

Հալվեն օգտագործում են այրվածքների բուժման համար: Լվացած հալվեի տերևը մի քիչ ճզմեք վիրակապի վրա և դրեք այրվածքի մակերեսին:

Հալվեից կարելի է դեմքի քսուք պատրաստել: Վերցրեք 1 ճաշի գդալ հալվեի հյութ և թթվասեր, ավելացրեք ձվի դեղնուց, խառնեք մինչև դառնա համասեռ: Քսեք մաքուր դեմքի և վզի մաշկին, պահեք 15-20 րոպե, լվացեք գոլ ջրով: Ձեր մաշկը կլինի առողջ և գեղեցիկ:

Հալվեի հյութի օգտագործումը

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով հարկավոր է հալվեի հյութ և մեղր: Հալվեի հյութը ստանալու համար կտրեք մի քանի տերև մոտ 15 սմ երկարությամբ, քամեք բաժակի մեջ, խառնեք նույն քանակության մեղրի հետ, ընդունեք օրը 3 անգամ՝ 1/3 գդալ ուտելուց կես ժամ առաջ: Բուժման տևողությունը 3 շաբաթ է:

Հարբուխի դեպքում հալվեի հյութը կաթեցրեք քթի մեջ: Կրկնեք յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ անգամ:
Կոկորդի ցավի դեպքում օգնում են գոլ ջրով բացած հալվեի հյութով ողողումները :

Այսպիսով՝ հալվեն դա մինի-դեղատուն է ձեր տանը: Առողջ եղեք: