Մանդարինը ոչ միայն համեղ միրգ է, որի հոտի հետ մենք կապում ենք ամանորյա մեր բոլոր տպավորությունները, նաև շատ օգտակար է մեր օրգանիզմի համար: Առաջին հերթին, մանդարինի մեջ C վիտամինի մեծ քանակությամբ պարունակությունն օգնում է օրգանիզմին պայքարել հարբուխային և վարակիչ հիվանդությունների դեմ:
Երկրորդ հերթին, մանդարինը պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին A, որն անհրաժեշտ է աչքերի լիարժեք աշխատանքի և օրգանիզմի լորձաթաղանթային մասերի համար: Վիտամին A-ն նաև բարենպաստ ազդեցություն է թողնում մաշկի վրա: Այս մրգի մեջ կան նաև B1, K և D վիտամիններ:

Կիտրոնաթթվի մեծ քանակության պարունակության պատճառով մանդարինների մեջ երբեք նիտրատներ չեն լինում:

Թարմ քամված մանդարինի հյութը կարելի է տալ երեխաներին և հիվանդներին՝ որպես դիետիկ ըմպելիք, որը նաև բուժիչ հատկություններ ունի: Մանդարինի հյութը խորհուրդ են տալիս հատկապես բարձր ջերմության ժամանակ, քանի որ այն հրաշալի օգնում է հաղթահարել ծարավը: Բայց այն խմել կարելի է ու պետք է ոչ միայն հիվանդության ժամանակ, այլ նաև պարբերաբար:
Մանդարինն ունի հակասնկային հատկություններ և համարվում է հրաշալի կանխարգելիչ միջոց՝ ճիճուների դեմ պայքարելու համար:
Մանդարինն ու նրա հյութը հակացուցված են միայն այն դեպքում, եթե դուք ունեք ստամոքս-աղիքային հիվանդություններ, հեպատիտ, ալերգիա, խոլեցիստիտ և երիկամային հիվանդություններ: