Դեղձը հարուստ է բազմաթիվ վիտամիններով և հանքային նյութերով: Մեկ դեղձի մեջ պարունակում է օրվա ընթացքում մարդուն անհրաժեշտ վիտամին C-ի 3 / 4-ը:  Պարունակում է նաև արյունատար անոթների համար կարևոր կարոտին, ֆոսֆոր, երկաթի աղեր և կալիում , որը լավացնում է հիշողությունը , բարձրացնում աշխատունակությունը: Բացի դրանից, դեղձը բարձրացնում է տոնուսը և օգնում է հաղթահարել դեպրոսիան:
Դեղձը  խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն սրտային ռիթմի խանգարումներ, արյան պակաս, անեմիա, ստամոքսի հիվանդությունների՝ թթվայնության նվազմամբ պայմանավորված: Նրանք, ովքեր ունեն խնդիրներ ստամոքսի հետ, խորհուրդ է տրվում խմել 50 գրամ դեղձի հյութ, ուտելուց 15-20 րոպե առաջ:
Այս միրգն օգտակար է նաև նրանց համար, ովքեր հետևում են իրենց մաշկին: Դեղձն ավելի ճկուն է դարձնում մաշկը և ուշացնում է կնճիռների առաջացումը: Միրգը հարուստ է A, B, C  վիտամիններով: Նրա բաղադրության  11%-ը ածխաջրեր են: Դրանից հետևություն, որ շաքարային դիաբետ ունեցողներին դեղձը խորհուրդ չի տրվում: Միջին չափի մեկ դեղձի մեջ պարունակում է 35 կալորիա: