Մարանտաները բազմամյա բույսեր են ,երկար ուղիղ ցողուններով,կծիկաձև արմատներով: Տերևները ուղիղ նշտարաձև, երկարավուն էլիպսաձև, օվալաձև  կլոր, կանաչ կամ գունավոր: Ծաղիկները սովորաբար սպիտակ են `հավաքված հասկանման բույլի մեջ:

Տարածված է  արևադարձային Ամերիկայում: Ընտանիքում կա  23-25 տեսակ, մեծ մասը դեկորատիվ տերևներով  բույսեր են: Աճում են  ջերմոցներում,   նաև բնակարաններում:

Գիշերը մարանտայի տերևները բարձրանում են և շրջվում, այստեղից էլ առաջացել է նրանց հայտնի անգլիական անունը «Prayer Plant»(«Աղոթող բույս»):

Մարանտան կարելի է աճեցնել առանց արևի լույսի, օգտագործելով  հատուկ լամպեր օրը 16 ժամ:

Մարանտայի  տեսակները

M. arundinacea L. – Հավաք  թփեր են 0.6-1.2 մ. բարձրությամբ(ցողունները ձմռանը չորանում են), հաստ կծիկաձև արմատներով:  Տերևները ձվաձև-նշտարաձև են, 18-25 (30) սմ երկարությամբ և մինչև  10 սմ լայնությամբ, սրածայր, կլորացած հիմքի մոտ, վերևից և ներքևից թավշապատ, մուգ կանաչ, գորշակապույտ երանգով: Ծաղիկները սպիտակ են:

Աճում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խոնավ արևադարձային անտառներում: Դեկորատիվ և սննդային բույս է (թփերը հարուստ են օսլայով), լայնորեն տարածված է  արևադարձային երկրների մշակույթում:   Աճում է  տաք  ջերմոցներում:

Maranta leuconeura erythroneura (Maranta tricolor) – Եռագույն մարանտան հայտնի է իր դեկորատիվ մուգ կանաչ, լավ ընդգծված, կարմիր երակներ ունեցող  տերևներով : Ծաղիկները անշուք են `բաց վարդագույն , ծաղկում են  տերևների արանքից գարնանը կամ ամռանը:  Տերևները օվալաձև են ,10-12սմ երկարությամբ, 5-6սմ լայնությամբ, մուգ  կանաչ, արտաքին կողմում լավ արտահայտված կարմիր երակներով, իսկ տերևի տակը վարդագույն է:

 

M. bicolor Ker-Gawl. (Calathea bicolor Steud.) – Երկգույն մարանտան կարճահասակ բույս է կծիկաձև արմատներով, ցողունը կարճ է : Տերևները մինչև 35սմ բարձրությամբ, օվալակլոր, 10-15սմ երկարությամբ և 6-10սմ լայնությամբ կամ  լայն էլիպսաձև ալիքավոր եզրերով: Տերևի  վերևը կանաչ, մուգ կանաչ կետերով կամ կենտրոնական երակի վրա մուգ դարչնագույն հետքերով , տակը` ալ կարմիր , տերևապատյանը`   թավշապատ: Ցողունը կարճ  է` 2.5 սմ երկարությամբ, կարմրավուն:

Հանդիպում է Բրազիլիայի արևադարձային խոնավ անտառներում, դեկորատիվ տեսք ունի, աճեցնում են տաք ջերմոցներում  և բնակարաններում:

М. leuconeura E. Morr. – Սպիտակաերակ մարանտա: Կարճ ցողունով`25-30սմ,կծիկաձև արմատներով Տերևները էլիպսաձև-կլորավուն`10-15սմ երկ.և 5-9սմ լայն., հիմքի մոտ սրտսձև, երեսը մուգ կանաչ` արծաթագույն միջնագծով և արծաթա-սպիտակ կողքի երակներով, տակը`գորշականաչավուն և կարմրավուն:

Հանդիպում է Բրազիլիայի արևադարձային խոնավ անտառներում, դեկորատիվ տեսք ունի, աճեցնում են տաք ջերմոցներում  և բնակարաններում, ունի մի քանի տեսակ:

М. leuconeura var. kerchoveana E. Morr. – Խոշոր , մուգ կանաչավուն տերևներով, վերին մասում մուգ կանաչ , կողքերը միջին 4-5 հատ մուգ կանաչ հետքերով և սպիտակ բծերով երակներ, տակը` գորշականաչ:  Բրազիլիա:

 

Որտեղ  է  հարմար  տեղադրել 
Բույսը կարիք ունի ստվերի, ամռանը լավագույն ջերմաստիճանը  22-24° С, ձմռանը` 18-20° С. Լույսի  պակասության ժամանակ մարանտայի  տերևները ձգվում են ուղղահայաց վեր: Նորմալ լույսի դեպքում հորիզոնական դիրքում են: Փոթորկից մի քանի ժամ առաջ տերևները բարձրանում են ուղղահայաց:

Լուսավորությունը

Կիսաստվեր

Ջրելը

Տնային ջերմաստիճանի փափուկ  ջրով, հողը միշտ խոնավ պետք է լինի, սակայն ջրի ավելցուկ չի կարելի թողնել թաղարում:

Օդի խոնավությունը

Բույսը  հաճախակի  պետք է ցողել, խուսափելու  համար   տերևների վրա լաքաներից: երբեմն  խոնավությունը բարձրացնելու համար  բույսը դնում են  ջրով խորը ամանի մեջ:

Խնամքը

Ամառը երկու շաբաթը մեկ, ձմռանը ամիսը մեկ մարանտան պետք է պարարտացնել: Ձմռանը հանգստի շրջան է և նա կորցնում է տերևների մի մասը, այդ ժամանակ քիչ են ջրում:

Բազմացումը

Մարանտաները  բազմացնում են բաժանման միջոցով փետրվար-մարտ ամիսներին: Բազմացնում են նաև կտրոններով: Կտրոններն արագ են արմատակալում հատուկ արկղերում 20-24° ջերմաստիճանում: Մարանտաների համար ջերմոցի ջերմաստիճանը ձմռանը պետք է լինի գիշերը 18°  և ցերեկը 20° :

Տեղափոխումը

Երկու տարին մեկ գարնանը: Մարանտան տեղադրում են  մեծ ամանի մեջ` լավ դրենաժով :

Հնարավոր դժվարությունները

Տերևների ծայրերը շագանակգույն են և չոր :Աճը դանդաղ է:  Պատճառը չափազանց չոր օդն է: Ստուգեք  , վարակված չէ՞ արդյոք բույսը ոստայնատիզով: Հեռացրեք մեռած տերևները և պարբերաբար ցողեք բույսը:

Տերևները շրջվում են և ծածկվում լաքաներով:

Պատճառը  խոնավության պակասն է : Հողը հարկավոր է խոնավ պահել և թույլ չտալ այն չորանա ջրումների արանքում:

Տերևները թափվում են

Պատճառը  շատ չոր օդն է , բույսը պահանջկոտ է խոնավ օդի նկատմամբ :

Թառամած և փթող ցողուններ

Պատճառը  ցուրտ օդն է և  հողի չափազանց թացությունը ձմռանը:

Տերևները կորցնում են գույները և չորանում

Պատճառը  շատ պայծառ լույսն է , հատկապես ուղիղ արևի ճառագայթներն անթույլատրելի են : Բույսը պետք  է անմիջապես տեղափոխել:

Օգտակար հատկությունները

Մարանտան  պահպանում է մարդուն  մրսածությունից, և այն բոլոր հիվանդություններից,որոնք կապված են մրսածության հետ: Մարանտան  նպաստում է  տրոմբի ներծծմանը  անոթների մեջ:

Տան միջավայրի վրա ազդեցությունը

Եռագույն  մարանտան  այնքան արտասովոր է, որ ավելի շատ նման է բեղավոր կենդանու քան բույսի: Նրա  թավշյա կանաչ  տերևների վրա հստակ երևում են կարմիր երակներ` բեղիկներ, իսկ տերևի մեջտեղը պատված է դեղին լաքաներով:  Մարանտան հարկավոր է  տեղադրել աղմկոտ ,պայծառ և մեծ հնարավորությոններ ունեցող մարդկանց միջավայրում: Տանը կարելի պահել մարանտան,եթե տան անդամները գործնական են և տան կյանքը ակտիվ է: Մարանտան կարծես թե ամեն մարդու համար առանձին միջանցք է բացում `ապահովագրելով նրանց վեճերից:   Չնայած մարանտան պատկանում է օդային նշանին , բայց նա ունի կրակի բնավորություն: Դրանով նա կլանում է  ագրեսիվ էներգիան:

Ազդեցությունը զգացմունքային վիճակի վրա

Այս բույսի տերևները գիշերը բարձրանում և շրջվում են «զգաստ», և այս  անսովոր պահվածքի մեջ թաքնված է  նրա հատկություններից մեկը:  Մարանտան իր ներկայությամբ հանգստացնում է տնեցիներին երեկոյան, և գիշերը: Այս բույսը նպաստավոր է պահել այնտեղ, ով ունի անքնություն, ով երեկոյան գրգռված վիճակում է  և ցանկանում է  երեկոյան աշխատել:

Ի տարբերություն այլ բույսերի մարանտայի տերները արևից խամրում են :  Մարանտան ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր տարբեր գործեր են ձեռնարկում, բայց չեն գտնում իրենց հոգեհարազատ գործը: Մարանտան օգնում է մարդուն որոշ ժամանակ ձեռնպահ մնալ առօրյա գործերից, որպեսզի ինքն իր մեջ որոշի ինչն է իրականում իր սրտին մոտ և որտեղ կարող է  իր հնարավորությունները դրսևորել: Այս հատկությամբ մարանտան օգնում է հիասթափված մարդկանց

Ազդեցությունը առողջության վրա

Մարանտան մեզ պահպանում է  մրսածությունից և այն բոլոր հիվանդություններից, որոնք կապված են մրսածության հետ: Բայց Ջրհոսի նշանը, ինչին պատկանում է մարանտան, կարգավորում է  անոթային համակարգը  և մարանտայի ներկայությունը ձեր տանը նպաստում է  անոթների մեջ տրոմբերի ներծծմանը :