Ամենատարածված սենյակային բույսերից է: Պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է:  Հանդիպում է  ինչպես կիսափաթաթվող, այնպես էլ կախվող տեսակը:

Ընտանիքը ներկայացված է 300 տեսակով:

Ծնեբեկի տերևներն իրենցից ներկայացնում են ցողունատիպ, ցանցառ ու թափանցիկ փետրաձև ճկվող կորեր, որոնց ֆոնի վրա ձգվում են փետրաձև, մազմզուկների մոզաիկան:

Ծաղիկները սպիտակ են, գագաթնային, իսկ պտուղները մանր կարմրավուն:

Բույսի տերևը ծաղկեփնջերում օգտագործվում է դեկորատիվ նպատակների համար:  Ծնեբեկը  հանդիպում է նաև վայրի վիճակում և մատղաշ ծիլերը ուտելի են: Այժմ Երևանի բանջարանոցային մթերք վաճառվող բաժիններում կարելի է հանդիպել ծնեբեկի, որի մեկ փոքրիկ կապն արժե 500 դրամ:

Սենյակում բույսը խորհուրդ է տրվում պահել լուսամուտներին մոտ, բայց նրան վնասակար են արևի ուղիղ ճառագայթները: Ամռան ընթացքում ծնեբեկը պետք է առատ ջրել, իսկ ձմռան կողմ` չափավոր ոռոգում, սակայն պետք է հիշել, որ խոնավության առատության դեպքում ծնեբեկի արմատները կարող են նեխել:

Բույսը ջերմաստիճանի նկատմամբ պահանջկոտ չէ, լավ աճում է ինչպես տաք, այնպես էլ համեմատաբար սառը պայմաններում: Ամռան տապին լավ կլինի տերևները ցողել սենյակային ջերմաստիճանի ջրով, որպեսզի շատ չչորանա:

Ծնեբեկի վրա վատ է անդրադառնում միջանքցիկ քամիները, այդ պատճառով սենյակի օդափոխելուց պետք է նրան պաշտպանել քամու հոսանքից:

Բույսը տեղափոխում են ըստ անհրաժեշտության:

Ծնեբեկը բազմանում է թփիկների բաժանումով և սերմերով, իսկ որոշ տեսակներ` նաև կտրոններով: