Լյարդի աշխատանքը կարգավորելու համար քնելուց առաջ խմել անանուխի, չեբրեցի, երիցուկի թուրմ, չիչխանի յուղ կամ հյութ։

Լյարդի և լեղապարկի հիվանդությունների դեպքում օգտակար է ծիծեռնախոտը։ Կես լիտրանոց բանկայի մեջ դնել մեկ ցողուն արմատով, լցնել եռման ջուր, պահել կես ժամ և խմել 1 թ/գ 3 օր, ընդմիջել 1 օր, այսպես կրկնել 3 անգամ։ Հետո ընդմիջել 15 օր և նորից կրկնել։

Հետևյալ բույսերը լեղամուղ են՝ սամիթ, բողկ, մաղադանոս, սոխ, խնձոր, լիմոն, խատուտիկ։ Դրանցից պատրաստված սալաթը շատ լավ է լյարդի աշխատանքի համար։ Խատուտիկը օգտագործելուց առաջ պետք է կես ժամ պահել աղաջրում։

Լյարդ, լեղապարկի ցավերը հանգստացնելու համար ձեռքով սեղմել և բաց թողնել լյարդի հատվածը։ Կրկնել մինչև անցնելը։

Լյարդի խոլեստերինի դեպքում խատուտիկի արմատները մանր կտրտել, 1 ճ/գ ավելացնել 1 լ ջրին և խմել օրվա ընթացքում։

Միզամուղ միջոց է. 8-ական գրամ յուրաքանչյուր դեղաբույսից՝ եզան լեզվի արմատ, ցիկորի, կռատուկ, եռացնել, բաժանել հավասար մասերի և խմել ամեն ուտելուց առաջ։

Լյարդը մաքրելու համար 1 ամիս սնվել թեթև, որից հետո երեկոյան մի կողմում դնել 1 բաժակ լիմոնի հյութ, մյուսում՝ ձիթապտղի ձեթ, խմել մեկից հետո մյուսից մեկ ժամվա ընթացքում։ Լյարդի հատվածում տաք ջեռակ դնել և քնել։

Լյարդի մաքրման համար եղինջի և խատուտիկի արմատները նախապես թրջել թունդ աղաջրում, վերցնել յուրաքանչյուրից կես գդալ, լցնել 1 բաժակ ջրի մեջ, խմել 14 օր օրվա ընթացքում։

Լյարդի մաքրման համար 1 ճ/գ ուռենու կեղևները լցնել 1 բաժակ ջրի մեջ, թույլ կրակի վրա կես ժամ եռացնել և խմել։