Լեռնավարդը(նազվարդ) `հիասքանչ մանր տերևներով թփեր են; Ձմեռվա վերջում կամ գարնան սկզբին ծաղկելու ընթացքում Լեռվարդի կոկոնները ամբողջովին բացում են թերթիկները և ծածկում ամբողջ թուփը տարբեր երանգներով` կարմիր, վարդագույնի տարբեր երանգներ, նարնջագույն, մանուշակագույն և դեղին: Մեղմ կլիմայով երկրներում լեռնավարդը աճեցնում են այգիներում,իսկ ցուրտ ձմեռ ունեցող երկրներում`տանը, բայց ամռանը տանում են դուրս: Լեռնավարդի ծաղիկները լինում են մի գույնանի և երկգույնանի, որոշ տեսակներ հոտավետ են: Լեռնավարդի տերևաթափ տեսակները ծաղկում են մինչև նոր տերևների աճելը: նը Տան պայմաններում լեռնավարդի մասին տարածված է որպես «դժվար» և «կամակոր» բույս ; Բանն այն է, որ տան պայմանները շատ հեռու են լեռնավարդի աճեցման բնական պայմաններից և շատ բույսեր դժվարություններ են ունենում` թափում են տերևները, կարճանում է ծաղկման շրջանը կամ բոլորովիին չեն ծաղկում: Փորձենք ստեղծել տնային լեռնավարդի համար բարենպաստ պայմաններ. հողը միշտ թաց, թթվային բաղադրությամբ, ձմռանը սառը օդ, բույսի շուրջը բարձր խոնավություն տարվա տաք եղանակներին: Պետք է հեռացնել թառամած ծաղիկները, որպեսզի բույսը իր ուժերը չծախսի սերմեր առաջացնելու համար:Ամռանից պետք է հաճախակի պարարտացնել ֆոսֆոր պարունակող պարարտանյութով; Լեռնավարդը սիրում է պայծառ լույս,բայց ամռանը պետք է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից: Եթե այս պայմանները կատարվեն լեռնավարդը տարեց տարի առատ կծաղկի: Նրան նաև կարելի է «ստիպել» ձմեռային տոներին ծաղկել: Ծաղկաթափից անմիջապես հետո անհրաժեշտ է կտրատել ճյուղերը, ձևավորել բույսը: Այնուհետև պատրաստել հատուկ հողախառնուրդ`երեք մաս տորֆահող, երկու մաս տերևահող, կես մաս ավազ: Բույսերը պետք է վերատնկել ավելի մեծ թաղարներում: Եթե բույսը երիտասարդ է, այն պետք է վերատնկել տարին երկու անգամ: Տարիքավոր բույսերը խորհուրդ է տրվում վերատնկել երկու երեք տարին մեկ:Լեռնավարդը բազմացվում է սերմերով, կտրոններով և պատվաստով: