Արալազգիների ընտանիքից է: Բազմամյա տերևոտ բույս է, ունի հյութալի, ճյուղավորված արմատ: Հեռվից այն հիշեցնում է մարդու մարմին, որտեղից էլ ծագել է բույսի անվանումը (չինարեն «ժենշեն» նշանակում է մարդ-արմատ):
Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին: Աճում է ստվերոտ, ստվարախիտ անտառներում: Այն փխրեցվում է, քաղհանվում, ինչը նպաստում է բուժական հատկությունների գրեթե ամբողջական պահպանմանը:
Բուժական նպատակով օգտագործվում է բույսի արմատը:
Քիմիական կազմը
Պարունակում է սապոնիններ, վիտամին B1ևB2, պեկտին, ֆիտոստերին, օրգանական թթուներ, օսլա, շաքար, խեժ, եթերայուղեր, ճարպայուղ:
Բուժական ազդեցությունը

Այս բույսի շուրջ լեգենդներ են հյուսվել: Համարել են, որ բույսը հենց ինքը կյանքի արմատն է, որը ծերերին վերադարձնում է երիտասարդություն, հիվանդներին` առողջություն, հոգնածներին` առույգություն, թույլերին` առնականություն, օրգանիզմը դարձնում է դիմացկուն: Բժշկությանը հայտնի են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը խթանող, ֆիզիկական և մտավոր գերհոգնածությունը վերացնող, արյան ճնշումը կարգավորող, նյարդացավերի և սեռական անկարողությունը ակտիվորեն բուժող նրա ազդեցությունները:
Ժենշենի մեջ ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի համալիր առկայությունը բարձրացնում է օգանիզմի դիմադրողականությունը զանզան հիվանդությունների նկատմամբ: Այն բարձրացնում է առհասարակ ամբողջ օրգանիզմի ընդհանուրբ տոնուսը, նյութափոխանակությունը, կարգավորում շաքարի պարունակությունը արյան մեջ: Բույսն ունի նաև ցավազրկող, ախորժակը բարձրացնող, աղիների գործունեությունը կարագավորող ազդեցություններ:
Ժենշենը կիրառվում է ֆիզիկական և մտավոր գերհոգնածության, ցածր աշխատունակության, ծանր հիվանդություններից առաջացած ընդհանուր հյուծվածության, սեռական անկարողության, արյան ցածր ճնշման, սրտի արատների, սակավարյունության, շաքարախտի, լյարդի բորբոքային հիվանդությունների, գաստրիտների, ստամոքսի խոցային հիվանդության դեպքում: Այն հաջողությամբ կիրառվում է նաև թոքերի խրոնիկական հիվանդությունների ժամանակ:
Ժենշենից պատրաստված դեղորայքը կարող է օգտագործվել երկարատև ընդունման համար: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս բույսի նկատմամբ կարող է լինել անհատական հակակրանք: Բոլորին չի վիճակված հաջողությամբ բուժվել ժենշենով: Բույսն ավելի լավ ընդունում են տղամարդիկ: Երեխաներին և կանանց այն այնքան էլ խորհուրդ չի տրվում: Բժշկի կողմից ժենշենի նշանակումը սկսվում է փոքր դեղաչափերից` աստիճանաբար բարձրացնելով այն:
Հակացուցումներ
Դեղաբույսը հակացուցված է արյան բարձր ճնշմամբ, տախիկարդիայով տառապողներին, մինչև վեց տարեկան երեխաներին: Ամառվա շոգ ամիսների ընթացքում բույսը խորհուրկ չի տրվում:
Կիրառման եղանակները
Ոգեթուրմ
10-15գ մանրացված արմատի վրա ավելացնել կես լիտր 40 աստիճանի օղի, թողնել 2 շաբաթ սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Խմել մեկ աղանդերային գդալ, օրական 3 անգամ ուտելուց առաջ: Բուժման փուլը` 3-6 ամիս: