Բնությունը շատ բանական դեղամիջոցներ ունի, որոնցից մեկն էլ թարմ բնական հյութերն են: Մրգային, բանջարեղենային թարմ հյութերը շատ մեծ առավելություն ունեն պահածոյացվածների համեմատ, որովհետեւ պահածոյացման ժամանակ ոչնչանում, ակտիվությունը կորցնում են ֆերմենտները, վիտամինները և այլ ակտիվ միացություններ:
Թարմ հյութերի բուժական հատկություններն էլ ավելի են ուժեղանում, եթե դրանք փորձեք համակցել առողջ սննդի եւ ապրելակերպի հետ:
Մրգային հյութերն ունեն հիմնականում մաքրող հատկություն, իսկ բանջարեղենայինը` կառուցողական: Թարմ հյութերը շատ արագ են մարսվում (10-15 րոպեում` դրանով նպաստելով արագ ազդեցությանը:
Օրվա ընթացքում կարելի է խմել մինչեւ 2լ հյութ, բուժական ազդեցությունը սկսվում է 1 բաժակից: Հյութերը պետք է խմել միմիայն այն դեպքում, երբ ստամոքսը դատարկ է:
Հյութերի խառնուդներն ավելի արժեքավոր են, բաղադրությամբ ավելի հարուստ: Օրինակ` լեղամուղ ազդեցություն ունի կաղամբի, գազարի, լոլիկի, ծիրանի, դեղձի հյութերի խառնուրդը: Միզամուղ ազդեցություն ունի ձմերուկի, խաղողի, գազարի, ծիրանի, տանձի հյութերի խառնուրդը:
Բարձր բուժական հատկություններով օժտված հյութեր ստանալու համար օգտագործեք միայն թարմ, առողջ միրգն ու բանջարեղենը:

Ձմերուկ
Բաղադրությունը. պարունակում է 3-10 տոկոս շաքարներ, 1-1,5 տոկոս ազոտային նյութեր, 0,1-0,2 տոկոս ճարպեր, 2-2,4 տոկոս բջջաթաղանթ: Պարունակում է նաև 70-40 մգ վիտամին C, B խմբի վիտամիններ, 1-,2 մգ վիտամին A, 14 մգ կալցիում, 64 մգ կալիում, 225 մգ մագնեզիում, 7 մգ ֆոսֆատ,
1 մգ երկաթ, կարոտին, ֆոլիա, ֆոլիաթթու, կալիումական աղեր և այլն:
Ձմերուկի հյութը շատ բարերար է ազդում երիկամների, սիրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, աղիների անգործության դեպքում: Օրագնիզմից դուրս է հանում թունավոր նյութերը, իջեցնում փքվածությունը:
Ձմերուկի հասունացած կորիզների հյութը օգտակար է տենդով, բորբոքային ուռուցքներով, ցավոտ միզածորությամբ տառապողների համար:
Ձմերուկի հյութն օգտակար է նաև դեղնախտի դեպքում:
Ձմերուկի կանաչ կեղևի հյութն օգտակար է կոլիտի բուժման ժամանակ:
Սակավարյունության դեպքում օրական կարելի է խմել մինչև 2,5լ ձմերուկի հյութ:
Հակացուցումներ
Շաքարախտով ու ճարպակալումով տառապողները պետք է զգույշ օգտագործեն ձմերուկը` ելնելով անհատականությունից, ինքնազգացողությունից:
Կաղամբ
Բաղադրությունը. ջուր 92-93 տոկոս շաքարներ, ազոտային նյութեր` 0,1-0,15 տոկոս, շաքարներ` 1,8-2,1 տոկոս,  էքստրակտային նյութեր` 2,4-2,6 տոկոս, բջջաթաղանթ` 0,04-0,06 տոկոս, վիտամին A` 0,03 մգ, B1` 0,16-0,26 մգ, C` 25-66 մգ, P, K, B6 B և U վիտամիններ, ֆերմենտներ, 118 մգ կալիում, 13 մգ Mg, 12 մգ P, 1 մգ երկաթ, պղինձ, ցինկ:
Կաղամբի հյութն օժտված է ճարպերը ճեղքելու և մարսողությունը բարելավելու հատկությամբ, այն բարելավում է աղիների աշխատանքը: Թթու դրած կաղամբի հյութն բարելավում է նյութափոխանակությունը, բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ողողումների ձևով օգնում է կոկորդի բորբոքման դեպքում:
Թարմ հյութով թրջված շորը ցավոտ տեղին դնելիս ցավերը հանգստացնում են:
Եթե կաղամբի թարմ հյութ ընդունելուց հետո աղիներում ցավեր են առաջանում, ուրմեն աղիները բուժման կարիք ունեն. պետք է ամեն առավոտ սոված վիճակում խմել 0.5-1 թեյի բաժակ հյութ:
Կաղամբի հյութը բուժական ազդեցություն ունի ճարպակալման, աղիների պնդության, ստամոքսահյութի ցածր թթվայնության, հեպատիտի, լեղաքարային հիվանդության, սակավարյունության, երիկամների քարերի, պնևմոնիայի, բրոնխիալ ասթմայի, թոքերի տուբերկուլյոզի, սրտի ռիթմի խանգարումների, սնկերով թունավորումների, աթերոսկլերոզի դեպքում: Կաղամբի հյութը մեղրի հետ (1:1 հարաբերությամբ) բարձրացնում է ստամքսի թթվայնությունը, խորհուրդ է տրվում սկսել կես բաժակից, օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, գոլ վիճակում, 3-4 շաբաթ տևողությամբ: Կաղամբի մաքուր հյութը իջեցնում է ստամքսի թթվայնությունը: Որպեսզի եթերային յուղերը տհաճ չդարձնեն կաղամբի թարմ հյութի ընդունումը, այն կարելի է նոսրացնել ուրիշ հյութերով, ջրով:
Հակացուցումներ
Ենթաստամոքսային գեղձի հիվանդության, շաքարախտի դեպքում կաղամբի հյութը պետք է զգուշորեն օգտագործել:
Արտաքին տերևները մի օգտագործեք, որովհետև նիտրատները մեծ մասամբ այդտեղ են հավաքվում:

Դդում
Բաղադրությունը. ջուր 94-94 տոկոս, ազոտային նյութեր` 0,3-0,4 տոկոս, ճարպեր` 0,06 տոկոս, էքստրակտային նյութեր` 4 տոկոս, բջջաթաղանթ` 0,6 տոկոս, մոխրացող մնացորդ` 0,3-04 տոկոս, վիտամիններ:
Դդումը լեղամուղ է, քունը կարգավորող:
Դդումն օգտակար է կիրառել գլխի ուռուցքների, մենինգիտի դեպքում, փայլեցնում է ատամները, օգնում հազի, կրծքային ցավերի դեպքում:
Եփած դդումի հյութն աչքի մեջ կաթեցնելիս մաքրվում է աչքերի` դեղնախտի հետևանքով առաջացած դեղնությունը:
Հյութը խմելու չափը կես բաժակն է (օրը 1-2 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ), հետո կարելի է հյութի քանակն ավելացնել մինչև 3 բաժակ օրական: Բուժման կուրսը 2 ամիս է, անհրաժեշտության  դեպքում 20 օր անց կարելի է կրկնել: Դդումը մտնում է ենթաստամոքսային գեղձի ադենոմայի ու քաղցկեղի բուժման ժամանակ հանձնարարվող մթերքների ցանկի մեջ:
Հյութը նպաստում է երիկամների, միզապարկի, լյարդի քարերի արագ տարրալուծմանը: Քսիլիտի հետ խմելուց նորմալանում է քունը, հանգստացնում է կենտրոնական նյարդային համակարգը, կարգավորում նյութափոխանակությունը` նպաստելով քաշի կարգավորմանը:
Կարելի է շաբաթը մեկ անգամ սահմանել ՙդդմային օր՚` խմելով միայն դդմի թարմ հյութ` մինչև 15լ: Կես բաժակ դդմի հյութը մեղրով (կես բաժակ հյութին 1 ճաշի գդալ մեղր) հանգստացնում է նյարդային համակարգը, նորմալացնում քունը:
Եթե մարդը դժվար է տանում դդմի հյութը, կարելի է այն խառնել ուրիշ հյութերի հետ` 1:1 հարաբերությամբ:
Հակացուցումներ
Աղեստամոքսային հիցանդությունների սրման դեպքում: