Երիկամների քարերը հեռացնելու համար 2-3 մասրենու արմատ 3 լ ջրում դանդաղ կրակի վրա եռացնել 5-6 ժամ և խմել օրվա մեջ։

Ծովաբողկը քերել, 4 ճ/գդ լցնել բաժակի մեջ, վրան կաթ ավելացնել, տաքացնել մինչև եռալը, պահել 5 րոպե և խմել։

Երիկամները մաքրելու համար վերցնել 3 հատ ելակ, հարել բլենդերով, ավելացնել ոչ յուղոտ թթվասեր, 1 ձվի դեղնուց, խառնել, դնել ելակ վրա, 2-3 րոպեով դնել ջեռոց և ուտել։

Արևածաղկի 1 բաժակ արմատներին ավելացնել 3 լ ջուր, 5 րոպե եռացնել, խմել օրական 1 լիտր։ 3–րդ օրը եռացնել նույն արմատները 10 րոպե, քամել, խմել նորից օրական 1 լ։ 3 օր հետո եռացնել 15-20 րոպե և խմել ևս 3 օր։ Կրկնել 20 օր։

Երիկամների քարերը մաքրելու համար 3 ճ/գ մասուրի արմատները եռացնել 6 լ ջրում և խմել օրական 1 լիտր։

Երիկամները մաքրելու համար կարտոֆիլի կլեպները հավաքել, լցնել ամանի մեջ, եռացնել և խմել ջրից օրը 50 գր։

1 լիտր քարաուզի հյութին ավելացնել 2 լիմոնի հյութ, խառնել, ավելացնել մեղր և ուտել 1թ/գդ առավոտները, սոված փորին։

Երիկամներում քարեր ունենալու դեպքում օգտակար է առավոտյան խմել վարունգի, գազարի կամ բազուկի հյութ։

10 գր վարունգի չորացրած սերմերը թրմել 100 գր ջրում, խմել հաջորդ օրը քիչ-քիչ։

Մասուրի աղացած սերմերը՝ 1 ճ/գ լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, եռացնել, թողնել սառի, քամել և խմել օրական 1/4 բաժակ՝ երիկամները մաքրելու համար։

Բազուկը շատ երկար եփել, խմել ստացված օշարակը բավականին երկար ժամանակ քարերը մաշեցնելու համար։

Երիկամները «չեն սիրում» սպիտակուցներ՝ ասենք միս, աղի ձուկ։ Երիկամներին վնասում է նաև վախը։

Երիկամների աշխատանքը կարգավորելու համար հավասար քանակով թթվասեր և գարեջուր խառնել և խմել։

1 լ քարաուզի հյութ, 2 լիմոնի հյութ, խառնել, քամվածքի վրա ավելացնել մեղր և ուտել առավոտները 1 թ/գդ սոված փորին։

1 ճ/գդ ձեթ լցնել բերանը և պահել 15 վրկ հետո թքել։ Այդպիսով մաքրվում է արյունը։