Ջրաթուրմերը և եփուկները պատրաստվում են երկու եղանակով` տաք և սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը պետք է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել սենյակային ջերմաստիճան ունեցող ջուր, փակել կափարիչով և պահել ջրային բանիքում:

Եփուկները պետք է եփել 30 րոպե, իսկ ջրաթուրմերը` 15 րոպե: Հետո սառեցնել սենյակային ջերմության պայմաններում, ջրաթուրմերը` 45 րոպե, եփուկները` 15 րոպե, քամել թեյքամիչի միջոցով: Այնուհետև թափել հումքի մնացորդները և եփուկի ծավալը հասցնել նախնականին` ավելացնելով համապատասփան քանակությամբ եռացրած ջուր, դեղորայքը պատրաստ է օգտագործելու համար: Խմում ենք տաք վիճակում: Գործնականում տաք եղանակով պատրաստված թուրմերը հարամր է պահել թերմոսներում. բուսական հումքը նշված չափով (սովորաբար 2 ճաշի գդալ) լցնել թերմոսի մեջ և ավելացնել երկու բաժակ եռացրած ջուր (օրական դեղաչափ): Դա արվում է երեկոյան, քնլու առաջ: Աառավոտյան պետք է քամել թուրմը և ետ լցնել թերմոսի մեջ: Մեկ օրից ավել ջրաթուրմը թերմոսում չի կարելի պահել:

Սառը եղանակով պատրաստվող ջրաթուրմի վրա լցնել պահանջվող չափի նախօրոք եռացրած, ապա սառեցրած ջուր, պահել 4-12 ժամ, քամել ր օգտագործել: Եփուկներն ու ջրաթւրմերը նախընտրելի է պատրաստել մեկ օրվա համար, ծայրահեղ դեպքում երկու օրվա համար:

Եգիպտացորեն սովորական

Դաշտավլուկների ընտանիքից է: Միամյա խոշոր բույս է: Բարձրությունը հանսում է մինչև 3 մետրի, ծաղկում  հունիս-օգոստոս ամիսներին: Սերմերը հասնանում են հոկտեմբեր ամսին: Բույսը ցանով ի է:

Բուժական նպատակով հիմնականում օգտագործվում են եգիպտացորենի մազմզուկները: Այն հավաքվում է հասունացման շրջանում, չորացվում է ստվերոտ տեղում:

Բուժական ազդեցությունը

Ունի միզամուղ, ախորժակն իջեցնող, լեղամուղ, հակաբորբոքային, արյան մակարդունակությունը բարձրացնող, արյունահոսությունը դադարեցնող, ընդհանուր հանգստացնող ազդեցություն:

Կիրառվում է լյարդի, լեղապարկի, լեղածորանների, միզապարկի բորբոքային հիվանդությունների, սրտային այտուցների, երիկամաքարային հիվանդության, արյունահոսությունների, ճարպակալումների բուժումների ժամանակ:

Կիրառման եղանակները

Եփուկ. 10գ չորացրած և մնարացրած մազմազուկները 1,5 բաժակ եռացրած ջրում եռացնել 30 րոպե տեևողությամբ, մարմանդ կրակի վրա, էմալապատ ամանի մեջ:

Ջրաթուրմ. 10գ մազմզուկը մեկ բաժակ եռացրած ջրում թրմել: Սառելուց հետո եփուկը կամ ջրաթուրմը պետք է քամել և խմել 1-3 ճաշի գդալ, 3-4 ժամը մեկ:

Եղեսպակ

Շրթնածաղկավորների ընտանիքից : 50-70սմ բարձրությամբ բազմամյա կիսաթուփ է, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Մշակովի դեղաբույս է:

Բուժական նշանակություն ունեն տերևները, որոնք հավաքում են ձեռքով, ամառվա ընթացքում, ծաղկման շրջանում 2-3 անգամ: Չորացնում են շոգ եղանակին, բացօթյա կամ ստվերոտ, լավ քամհարվող, տաք վերնատներում: Չորացրած հումքը կարելի է պահել ապակյա տարաների մեջ մինչև 2 տարի:

Քիմիական կազմը

Պարունակում է ֆլավոնոիդներ, ալկալոդիներ, դաբաղ և խեժային նյութեր, ինչպես նաև օրգանական թթուներ, վիտամին C, P և PP, ֆիտոնցիտներ, դառը նյութեր, եթերայուղեր:

Բուժական ազդեցությունը

Ունի հակաբորբոքային, մանրէասպան, անոթների և մազանոթների պատի թափանցելիությունը նվազեցնող, արյունահոսությունը դադարեցնող, կծկանքները, քրտնարտադրությունը վերացոնղ, ստամոքսի հյութազատությունը բարձրացնող, կերակրող մայրերի կաթը նվազեցնող հատկություն:

Կիրառվում է վերին շնչուղիների, քթի-ըմպանի բորբոքային հիվնադությունների ժամանակ: Եղեսպակն օգտագործվում է նաև մաշկային ծածկույթների բորբոքային հիվնդությունների (թարախային ցաներ, վերքեր), այրվածքների և ցրտահարությունների դեպքում: Դեղաբույսը լավ է օգնում ցածր հյութազատությամբ ուղեկցվող գաստրիտների, ստամոքսի և աղիների կծկումային վիճակների, միզապարկի բորբոքումների դեպքում: Իբրև քրտնարտադրությունը նվազեցնող, կիրառվում է նաև կլիմաքսի, պալարախտի և տենդային վիճակով ընթացող որոշ հիվանդությունների դեպքում:

Կիրառման եղանակները

Ջրաթուրմ. 10գ հումքը տեղավորել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200մլ տաք եռացրած ջուր, տաքացնել եռացող ջրում (ջրային բաղնիքում) 15 րոպե տևողությամբ: Թողնել զովանա սենյակային ջերմության պայմաններում 45 րոպե և քամել: Մնացորդային հումքը քամել և թափել: Ստացված ջրաթուրմի ծավալը պետք  է հասցնել 200մլ-ի` ավելացնելով համապատասխան քանակի եռման ջուր: Թարմ ջրաթուրմը կարելի է օգտագործել թրջոցների, լոգանքների, ողողումների ժամանակ: Երբեմն հարկ է լինում օգտագործել երկու անգամ ավելի մեծ խտություն ունեցող ջրաթուրմ: Դա այդ դեպքում, երբ հարկ է լինում կիրառել արտաքին օգտագործման նպատակով:

Ջրաթուրմ խմելու համար: Օգտագործում են զ բաժակ, 3-4 անգամ, բրոնխիտների, լյարդի, լեղապարկի և միզապարկի բորբոքումների դեպքում:

Սովորաբար եղեսպակը ներքին ընդունման նպատակով հարմար է կիրառել համապատասխան դեղաբույսերի համադրմամբ ևս: