Պատկանում է տուղտազգիների ընտանիքին :Հայրենիքը հարավային Չինաստանն է և հյուսիսային Հնդկաստանը:

Բաղրջուկների ցեղը շատ մեծ է `25տեսակից ավելի:  Դրանք ցածր ծառեր են ,թփեր,խոտաբույսեր: Իրենց հայրենիքում օգտագործում են կահույք, նավակներ սարքելու,  իսկ ցողուններից մանրաթել պատրաստելու համար: Թելից գործում են պարկեր,  բրեզենտներ, ցանցեր, պարաններ,իսկ մնացորդներից պատրաստում են կոպիտ թուղթ,մեկուսիչ շինանյութեր:

Որոշ տեսակի մատղաշ շիվերն ու տերևները  տեղի բնակիչները օգտագործում են ճաշի մեջ`որպես բանջարեղեն:

Սենյակային պայմաններում հիմնականում աճեցնում են չինական վարդի H.rosa chinensis տեսակը,որը սովորաբար ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն,իսկ  բարենպաստ պայմանների դեպքում ` նույնիսկ ձմռանը:

Այս ցեղին պատկանող մյուս տեսակը սիրիական բաղնջուկը մեր պայմաններում  ազատ ձմեռում է բաց գրունտում և հանդիպում է ամենուրեք:

Չինական վարդը բազմացնում են կտրոններով`գարնանը,որոնք վերցնում են ճյուղերի ծայրերից,արմատակալեցնում և հետո տնկում 7-9սմ –անոց թաղարներում:

Ամռան ընթացքում բույսը մի քանի անգամ պիտի սնուցել: Ձնռան ընթացքում բույսը պահում են 12-15 աստիճան ջերմության պայմաններում`խիստ պակասեցնելով ջրելը: