Կոլեուսին կարելի է իդիալական բույս համարել, նրա  մեջ միահյուսվում են փայլուն գեղեցկությունը, տոկունությունը և ոչ պահանջկոտ լինելը, նաև հնարավորությունը աճեցնել ինչպես բնակարաններում , այնպես էլ բաց երկնքի տակ:  Կոլեուս աճեցնելու կարևոր պայմանը արևի լույսն է, որը շատ ուժեղ ազդում է նրա գույների և աճի վրա: Պետք է միշտ հիշել, որ այս բույսի համար կարևոր է ընտրել լավ լուսավորված տեղ

Ջերմաստիճանը

Կոլեուսները սիրում են տաք օդ, լավ է, եթե ջերմաստիճանը 25 С աստիճան է:

Լուսավորությունը

Կոլեուսի համար ամենակարևորը պայծառ լույսն է, որի շնորհիվ տերևները գունավորվում են և օպտիմալ չափ ստանում: Լույսը որոշում է  ամբողջ բույսի  զարգացումը, այդ պատճառով անհրաժեշտ է տեղադրել ամենաարևոտ տեղում

Ջրելը

Կոլեուսները սիրում են  խոնավ հող, բայց ոչ թաց: Հարկավոր է խուսափել հողի չորանալուց: Թաղարում հողը  պետք է պահել մի փոքր խոնավ:   Եթե չի հաջողվել  ջրել ժամանակին, նա մի քիչ թոշնում է և լավ ջրելու դեպքում` կես ժամվա ընթացքում նորից  առույգանում է:

Օդի խոնավությունը

Օդի խոնավությունը կոլեուսների համար շատ կարևոր չէ, այն կարելի ցողել մեկ մեկ, բայց դա էլ անհրաժեշտ չէ: Աշխատեք  ցողել  դրանք ստվերոտ տեղերում:

Հողի բաղադրությունը

Կոլեուսը աճում է  սովորական հողում:

Թաղարը

Հարկավոր է վերցնել միջին չափերի պլաստիկ կամ կերամիկայից  թաղար, որի հատակում  պետք է դնել դրենաժը: Որպես դրենաժ կարելի է օգտագործել կոտրված ամանեղեն կամ կերամզիտ:

Պարարտացում

Կոլեուսին կարելի պարարտացնել ամիսը մեկ, բայց գա էլ պարտադիր չէ, քանի որ նրա աճը պայմանավորված է լավ լուսավորությամբ:

Տեղափոխումը

Սովորաբար Կոլեուսները չեն տեղափոխում: Նրանք արագ աճում են և որպես օրենք երկու տարուց նրանց փոխարինում են նորերով:

Ծաղկումը 

Ծաղկմանը կարելի է սպասել գարնան սկզբից մինչև ամառվա վերջ: Կոլեուսների ծաղիկները շատ խոշոր չեն և ամուր հասկաձև հավաքված են: Մեծ մասամբ կոլեուսների ծաղիկները երկնագույն են

Բազմացումը 

Կոլեուսները բազմացնում են կտրոններով կամ սերմերով: Կոլեուսները կտրտում են, երբ նա շատ է մեծանում և անշնորհք տեսք ստանում: Փետրվարին կոլեուսի ծայրերը կտրում են այնքան, որ բույսի վրա մնա 7-8 աճի կետեր (աչքեր): Դրանից հետո առաջացած շիվերը օգտագործում են որպես կտրոն: Դրանք պետք է  կտրել սուր դանակով, որից հետո դնել ջրի մեջ: Արմատներ հայտնվելուց հետո շիվերը դրվում են հողի մեջ :

Եթե  անհրաժեշտություն կա աճեցնել կոլեուսը սերմերով, ապա դրա համար լավագույն ժամանակը գարունն է` մարտ կամ ապրիլ ամիսները:

Վնասատուները

Սովորաբար կոլեուսները չեն ցողում և որոշ դեպքերում քիչ խոնավության պատճառով ծաղիկների վրա կարող են հայտնվել սարդոստայնային տիզեր , որոնք արագ կվերանան  բույսը  ջրով ցողելուց հետո:

Կյանքի տևողությունը

Կոլեուսը բազմամյա  բույս է, բայց սովորաբար այն աճեցնում են ամեն 1-2 տարին մեկ: