Էկզոտիկ Էխմեան ռազմիկի է նման, որը լավ պատրաստվել է ճակատամարտի.  աճում է ձագարանման խոռոչից` դեպի ներքև թեքված լայն ասեղապատ տերևներով: Նույնիսկ ծաղիկներն են պաշտպանված սրածայր ծաղկեպատով: Բույսի անունը ` «էխմեա»  հունական արմատից է, որը թարգմանվում է «պիկի ծայր»: Զարմանալի է, որ ըստ ծաղիկների կառուցվածքի և ծաղիկների,  էխմեան  տարբեր գույներ ունի `վարդագույն, կարմրա-ոսկեգույն , կորալագույն, կարմիր և երկրագույն:

Էխմեան(Aechmea)Բրոմելյան ընտանիքից է և ունի մոտ 180 տեսակ, տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում : Էխմեաները բազմամյա բույսեր են: Այս բույսերը աճեցնում են ինչպես թաղարներում, այնպես էլ էլիֆիտային զամբյուղներում, սուզածառի վրա օգտագործում են «էլիֆիտային ծառեր»  ստանալու համար:

Տնային ծաղկաբուծության մեջ աճեցնում են էխմեայի հետևյալ տեսակները`

– Փայլող Էխմեա (Ае. fulgens) – տեսքից քմահաճ չէ, նրա գոտիանման տերևները վերևից կանաչ են , տակից` կարմրավունա-մանուշակագույն: Ծաղկում է գարնանը: Թույլ ծաղկաբույլը վրձինատիպ է, ոչ մեծ ծաղիկները ` կարմիր:

– գծավոր էխմեա (Ае. fasciata) – շատ երկրներում այս տեսակը տարածված արդյունաբերական բույս է: Տերևները մինչև 50սմ երկարության են և  5-6 սմ լայնության, բաց կանաչ,  լայն, զուգահեռ արծաթյա գծերով, հաճախ վարդագույն: Ծաղկաբույլը խիտ է`նման կոնի բազմաթիվ կարմրա-վարդագույն ծաղկակիցներով: Ծաղիկները 3սմ երկարության են,  սկզբում  եկնագույն,  հետո մանուշակագույն կամ կարմիր:

Ծաղկաբուծների հավաքածուներում հանդիպում  են  նաև  պոչավոր էխմեան(Ae. сaudata),մերկացողուն  էխմեան (Ae. nudicaulis), Վեյլբախի էխմեան (Ae. weilbachii), ծաղկատերևներով էխմեան ( Ae. bracteata) և ուրիշներ: Բուծվել է «Ֆրիդերիկի» էխմեան `առանց տերևների վրայի ասեղների :

Էխմեաները լուսասեր են , բայց պահանջում են պաշտպանություն արևի ուղիղ ճառագայթներից, ջերմասեր են` ամբողջ տարին ապրում են 18 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանի տակ:  Ջրում են միայն փափուկ ջրով`ապրիլից հոկտեմբեր, թաղարի հողը թեթևակի խոնավ պետք է լինի, ձագարի մեջ պիտի ջրել, բայց ջուրը երբեմն փոխել: Նոյեմբերից մարտ ջրելը պետք է դադարեցնել: Շոգին էխմեային հաճախ պետք է ցողել: Գարնանն  ու ամռանը երկու շաբաթը մեկ հարկավոր է պարարտացնել: Էխմեան տեղափոխում են երկու տարին մեկ:

Էխմեան ծաղկում է  մայիսից հոկտեմբեր, ամեն վարդակը ծաղկում է միայն մեկ անգամ: Դեկորատիվությունը կորցրած ծաղկաբույլը հարկավոր է հեռացնել, իսկ ծաղկած էխմեայի վարդակները դեռ պետք կգան, նրանք առանց ծաղկի էլ են գեղեցիկ, բացի դրանից շուտով  նրանց կողքերից դուրս կգան “ձագերը”: Երբ երիտասարդ վարդակները կհասնեն մայրերի բարձրության կեսին , նրանց հարկավոր է առանձնացնել և ուրիշ թաղարի մեջ տեղավորել:

«Ձագերի» ծաղկման ժամանակը կախված է նրանց չափերից և բույսի ճիշտ խնամքից: Եթե «ձագերը» շատ են մեծացել  և նրանց ճիշտ են խնամում, իսկ նրանք համառորեն չեն ուզում ծաղկել , ապա ծաղկելը արագացվում է էթիլենի միջոցով : Այն ստանում են հասած խնձորից կամ ցիտրուսներից: էթիլենը հորմոն է , որը  նպաստում է Բրոմելյան ընտանիքի բույսերի ծաղկելուն: Էխեմեայով թաղարը երկու շաբաթ դրեք ցելոֆանի թափանցիկ տոպրակի մեջ , որի հատակին դրեք մի քանի պտուղ: Տոպրակի բերանը կապեք `բույրի  պահապանման համար : Այդ գործողությունից 4 ամիս հետո էխեմեան կծաղկի: Այնպես արեք , որ ծաղկման սկիզբը լինի  գարնանից ամառ: Բացի «ձագերով»   բազմանալուց , էխեմեան կարելի է բազմացնել սերմերով: Էխեմեան կարող է վարակվել արմատի տիզով, ալրոցող որդով և վահանամիջատով: