Ոլոռը օգտակար է

Ոլոռը օգտակար է

Ոլոռը ընդունված կերակուր է Չինաստանում, Հիմալայներում, հյուսիսային և հարավային Ամերիկաներում, Եվրոպայում: Մեր իմաստուն նախնիները լավ գիտեին ոլոռի բուժիչ հատկությունների մասին, իսկ մեծն Հիպպոկրատը դրանով բուժում էր սակավարյունություն, սրտի և վահանագեղձի հիվանդություններ:

Ներկայիս սննդամթերքի այս բազմազանության մեջ  ոլոռը համարյա թե մոռացվել է: Փորձենք վերականգնել նրա բարի համբավը:

Թագավորի սեղանից:

Հին ժամանակներում ոլոռը համարվել է ոչ միայն համեղ այլ նաև բուժիչ բույս: Տերևների եփուկը օգտագործվել է երիկամների քարերը չքացնելու համար:  Չոր ոլոռի փոշին գերազանց միջոց է փորկապության դեմ: Այրոցից ազատվելու ամենալավ և ամենաարագ միջոցը նույնպես ոլոռն է (ծամել եռման ջրի մեջ փափկացրած ոլոռի մի քանի հատիկ): Ոլոռի արմատներից պատրաստած թեյը լավացնում է հիշողությունը, իսկ ոլոռի փոշուց դիմակը մաշկի մաքրման  հիանալի միջոց է: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ ոլոռի կանոնավոր օգտագործումը փոքրացնում է չարորակ և սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:
Միջնադարյան Ֆրանսիայում ոլոռից պատրաստված կերակուրները անպակաս էին թագավորի սեղանից: Այն շատ հարգված էր նաև Չինաստանում, Հնդկաստանում և Տիբեթում. ոլոռից պատրաստած ապուրը նպաստում էր հիվանդների արյան մաքրմանը և օրգանիզմից դուրս էր բերում լեղին:  Ֆրանսիացիները և իսպանացիները մինչ այսօր վիճում են թե ով և որտեղ է առաջին անգամ պատրաստել ոլոռով և խոզի մսով կերակուր:

Գոյություն ունի ոլոռի երեք տեսակ.

1.Շաքարային (թարմ, նոր քաղած), որը շատ օգտակար է և քիչ կալորիական;

2.Մաքրված (այն, որից պատրաստվում են ճաշերը)՝ պարունակում է շատ օսլա և շատ կալորիական է:

3.Պահածոյացված, որը չնայած պարունակում է շաքար, սակայն քիչ կալորիական է:

Ոլոռի մեջ կան հանքային աղեր, երկաթ, յոդ, մագնեզիում, ցինկ, սելեն, մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ,  վիտամին A, PP, C, E, կալցիում, ֆոսֆոր, կալիում (կալիումի շնորհիվ օրգանիզմից դուրս է բերվում հեղուկը): Ոլոռի մեջ պարունակվող բուսական սպիտակուցների ամինաթթուները ՝ ցիստինը, լիզինը, տրիպտոֆանը, մետիոնինը և մյուսները չափազանց կարևոր են օրգանիզմի համար: Որպես սպիտակուցի աղբյուր ոլոռը կարող է փոխարինել մսին, իսկ կալորիականությամբ այն նույնիսկ գերազանցում է տավարի մսին: Իզուր չէ, որ այն տարածված է այն երկրներում, որտեղ ավանդական են բուսակերության սկզբունքները՝ հատկապես Հնդկաստանում և Շրի – Լանկայում:

Առասպելներ ոլոռի մասին

Ամենաօգտակար ոլոռը՝ դա թարմ ոլոռն է: Երկրորդ տեղում է՝ չորացրածը, վերջին տեղում՝ պահածոյացվածը: Գնելով ոլոռ ուշադրություն դարձրեք գույնի վրա. այն պետք է լինի վառ–դեղին կամ կանաչ: Պահածոն պետք է ունենա ընդամենը չորս բաղադրիչ՝ ոլոռ, ջուր, շաքար և աղ: Չոր ոլոռը ցանկալի է պահել մի քիչ աղ լցրած ապակյա բանկայի մեջ: Թարմ ոլոռը պահել սառնարանում:

Այն, որ ոլոռը բորբոքում է ստամոքս–աղիքային տրակտը  չափազանցված է, իսկ չոր ոլոռը բավական է ընդամենը թրջել մի քանի ժամ:

Եվս մեկ առասպել՝ ոլոռից գիրանում են: Իսկապես, ոլոռը բավական կալորիական է: Սակայն դա վերաբերվում է միայն չոր ոլոռին, իսկ թարմ, պահածոյացված կամ սառեցված ոլոռի կալորիականությունը շատ ցածր է:

Սկզբնաղբյուր՝ mydieta.ucoz.com