Դեղային եղեսպակ, шалфей лекарственный (Salvia officinalis L.)

Շրթնածաղկավորների ընտանիքի (Lamiaceae) բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ: Տերևներն ամբողջական են, հազվադեպ՝ փետրաձև կտրտված, հասկաձև կամ հուրանանման ծաղկաբույլերով՝ Հայտնի է մոտ 500 տեսակ ՝ տարածված երկու կիսագնդերում: Հայաստանում հանդիպում է 30 տեսակ:

Դեղային եղեսպակը ( S.officinalis) կիսաթուփ է, մանուշակագույն, երբեմն սպիտակ ծաղիկներով, որոնք, ինչպես և տերևները պարունակում են մոտ 2% եթերային յուղ: Չորացրած տերևներն օժտված են հականեխիչ հատկությամբ և

կիրառվում են բժշկության մեջ բերանի ողողումների, բուրավետ լոգանքների համար:  Վայրի վիճակում հանդիպում է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում:

Մուշկային եղեսպակը (S.sclarea)  պարունակում է եթերային յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արդյունաբերության մեջ:

Փայլուն եղեսպակը (S.splendens) հարավային երկրների ամենատարածված ծաղկաբույսերից է, ունի կարմիր ծաղիկներ և բաժակաթերթեր:

Եղեսպակի որոշ տեսակներ դեկորատիվ են: