Անթառամն  ունի հակաբորբոքային հատկություն, որը կապվածներկայությամբ խեժային թթուների առկայությամբ:

Օգտագործվում է լյարդի, լեղապարկի, միզապարկի, աղիների բուժման պրակտիկայում:
Ճնշում է ստաֆիլոկոկերի և ստրեպտակոկերի աճը, օգնում է սրտխառնոցների և փսխումների ժամանակ:
Ժողովրդական բժշկությանմեջ օգտագործվում է գաստրիտների,փորկապության, կոլիտների և այլ դեպքերում:Ունի միջատասպան հատկություն, օգտագործվում է բնակարաններում ցեցի դեմ: Անթառամը աստղածաղկավորների ընտանիքին պատկանող (Asteraceae) բազմամյա խոտաբույս է:Հայաստանում և Իրանում տարածված է ալիքանման անթառամը (Helichrysum undulatum), որի ծաղիկները կարմրավարդագույն են, երբեմն էլ բաց վարդագույն: Աճում է կիսանապատային գոտու քարքարոտ լանջերին (Երևան, Գառնի, Գողթ, Ուրցի լեռներ): Ծաղկում է հունիս-օգոստոսին:
Միջին Ասիայում, Անդրկովկասում և Իրանի ալպիական, մերձալպիական գոտիների քարքարոտ լանջերին հանդիպում է անթառամ հայկական (Helichrysum armenium) տեսակը:
Հայկական անթառամի ծաղիկները բաց դեղնավուն են կամ սպիտակավուն՝ կանաչ շերտիկներով: Ալիքանման անթառամի հետ միասին աճում է նույն վայրերում: Երկուսն էլ ունեն մանրէասպան և բուժիչ նշանակություն: