ԿԱՊՈՆԱՏԱ ԿԱՊՈՆԱՏԱ

Բաղադրիչներ.

ձիթապտղի յուղ – 0,5 բաժակ,
սոխ – 1 գլուխ,
սխտոր – 4 պճեղ,
ընկույզ կամ գետնանուշ – 3 ճ. գդ.,
չամիչ – 3 ճ. գդ,
կծու պղպեղի սերմեր – 0,5-1 թ. գդ.,
սմբուկ – 1 կգ,
շաքարավազ – 1 ճ. գդ.,
դարչին – 1 թ. գդ.,
կակաո – 0,5 թ. գդ.,
ուր – 2 ճյուղ թարմ կամ 0,5 թ. գդ. չորացրած,
լոլիկի խյուս – 3/4 բաժակ,
թարմ քամած նարնջի հյութ – 1/4 բաժակ,
նարնջի կեղև – 3 հատի,
աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխն օղակներով կտրատել, կիսել: Սխտորը մանրացնել: Նարնջի կեղևը հանել առանց սպիտակ մասերի և բարակ կտրատել: Մեկ նարինջը քամել: Խոր սոտեյնիկի մեջ բուսայուղ տաքացնել, տապակել սոխն ու սխտորը, ավելացնել ընկույզը, չամիչը: Ավելացնել սմբուկը, դարչինը, կակաոն և շաքարավազը: Ավելացնել ուրցը, լոլիկը, նարնջի հյութն ու կեղևը: Կրակն ուժեղացնել, եռացնել, ապա իջեցնել և տապակել հինգ րոպե: Աղ, պղպեղ ցանել: Մատուցել սենյակային ջերմաստիճանում: Կարելի է պահել սառնարանում հինգ-վեց օր: Կապոնատան որքան հնանում, այնքան համեղ է դառնում: