Բաղադրությունը

350 գր ապխտած պանիր
2 բազուկ
4 կարտոֆիլ
2 հատ թթու վարունգ
3 պճեղ սխտոր
2 ճաշի գդալ կարագ
մայոնեզ
կանաչի

Պատրաստման եղանակները

Ձուն, բազուկը, կարտոֆիլը եփել և հովացնել:

Պանիրն անցկացնել խոշոր քերիչով, խառնել մայոնեզի, կարագի, ծեծած սխտորի հետ, հավասար շերտով լցնել փայլաթիթեղի վրա, փաթաթել և 20-30 րոպե թողնել սառնարանում:

Սեղանի վրա փայլաթիթեղ փռել, վրան լցնել քերիչով անցկացրած բազուկը, հավասարեցնել, պատել մայոնեզով: Վրան լցնել քերած կարտոֆիլը, կրկին պատել մայոնեզով, ապա լցնել քերած թթու վարունգը: Կենտրոնում դնել նախապես սառեցրած պանիրով զանգվածը (փայլաթիթեղը զգուշությամբ հանել), փայլաթիթեղի օգնությամբ զգուշորեն ռուլետի ձև տալ և մոտ 1,5 ժամ թողնել սառնարանում:
Աղցանը սառնարանից հանել, փայլաթիթեղը զգուշորեն հեռացնել, զարդարել քերած ձվով ու կանաչիով: