Բաղադրությունը

հավի եփած կրծքամիս
3-4 խոշոր լոլիկներ
2 ոչ մեծ վարունգ
1 պճեղ սխտոր
1 եփած ձու
սև ձիթապտղի հատիկներ(առանց կորիզի)
կանաչ սոխ
3 բարակ փայտիկ՝ձևավորելու համար
100 գ պանիր (ցանկալի է հոլանդական,եթե չկա՝ փոխարինել ոչ շատ աղի,սալաթներին հարմար պանիրով)
թանձր մայոնեզ կամ սմետան
աղ

Պատրաստման եղանակները

Հավը նախորոք եփել, թողնել սառչի, կտրտել խորանարդիկներով, խառնել մանր կտրտած վարունգի, ձվի, խոշոր քերած պանիրի, շատ մանր կտրտած սխտորի, մայոնեզի հետ: Լոլիկները կլոր կտրտել, շարել ամանի մեջ, վրան լցնել այս խառնուրդի մի մասը, նորից լոլիկների շերտերով ծածկել: Այսպես շարունակել, մինչև ձեր ուզած տեսքն ստանա, փայտիկների վրա հագցնել ձիթապտղի հատիկները, կանաչ սոխը և ձևավորել