Բաղադրությունը

300 գր. կարտոֆիլ,
200 գր. բազուկ,
150 գր. գազար,
150 գր սոխ,
3-5 հատ պահածոյացված վարունգ,
200 գր. խնձոր,
3 ձու,
աղ, մայոնեզ:

Պատրաստման եղանակները

Կարտոֆիլը, բազուկը, գազարը, ձուն նախապես խաշել և թողնել, որ սառչի:
Կարոֆիլը, գազարը, բազուկը, խնձորը և ձուն անցկացնել քերիչով, յուրաքանչյուրը առանձին- առանձին: Վարունգը և սոխը մանր կտրատել: Վերցնել ոչ շատ մեծ ափսե, քերիչով անցկացված կարտոֆիլը լցնել ափսեի մեջ, տարածել, աղ անել և մայոնեզել: Կարտոֆիլի վրա ավելացնել գազարը, աղ անել և մայոնեզել: Գազարի վրա ավելացնել սոխը, սոխի վրա վարունգը և մի քիչ մայոնեզ անել: Վարուգնի վրա ավելացնել ձուն մայոնեզել, ձվի վրա ավելացնել խնձորը մայոնեզել և վերջում ավելացնել բազուկը: Կարող եք զարդարելու համար մայոնեզով ցանկապատի տեսք տալ: