Բաղադրությունը

200գր. ծովախեցգետնի ձողիկներ
1 թարմ վարունգ
4 խաշած ձու
1 տուփ հալած պանիր
կես հատ կարմիր պղպեղ
1 հատ խոշոր լոլիկ
մայոնեզ, սամիթ:

Պատրաստման եղանակները

Ծովախեցգետնի ձողիկները, վարունգր, ձուն, պանիրը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, ավելացնել մայոնեզը և խառնել: Աղցանը լցնել մեծ ափսեի մեջ և երկու սրտերի տեսք տալ: Մանրացված կարմիր պղպեղը և լոլիկը լցնել աղցանի վրա, և սամիթով զարդարել: